Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա «Միկրոճարտարապետություն AI-ով. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» տաղավարով

Մայիսի 9-ին կբացվի աշխարհի ամենահեղինակավոր ճարտարապետական ցուցահանդեսը՝ La Biennale di Venezia-ն, որին Հայաստանը մասնակցում է Թումոյի և իր գործընկերների նախագծած տաղավարով։

1. marianna karapetyan karen badalian and varuzhan kochkoyan conceptual morphology studies for the armenian pavilion digital illustration © electric architects courtesy of electric architects. jpg - Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա «Միկրոճարտարապետություն AI-ով. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» տաղավարով

Վենետիկի ճարտարապետական միջազգային բիենալեն իր նշանակությամբ համարժեք է Օլիմպիական խաղերին։ Երկու տարին մեկ հարյուրավոր երկրներ ներկայացնում են իրենց պաշտոնական տաղավարները բիենալեի ընդհանուր թեմայով: Ցուցահանդեսին ամբողջ աշխարհից այցելում են նշանավոր ճարտարապետներ, հետազոտողներ, փիլիսոփաներ ու արվեստագետներ։ Իսկ լավագույն տաղավարը ստանում է Ոսկե առյուծ՝ Leone d’Oro մրցանակը։

2021 թվականին Թումոն արդեն մասնակցել է Վենետիկի ճարտարապետական բիենալեին` ներկայացնելով «Սովորել միասին սովորել» ինստալացիան, որը պատմում էր ապագայի կրթական միջավայրերի ու Թումոյի միջազգային կրթական ցանցի մասին։

Այս տարվա Վենետիկի ճարտարապետական բիենալեի համար ԿԳՄՍ նախարարության իրականացրած նախագիծը, որն արվել է Թումոյի, Electric Architects-ի, Calfa-ի, MoNumEd-ի և Արի Մելենսիանոյի հետ թիմային համագործակցությամբ, կրում է «Միկրոճարտարապետություն AI-ով. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» խորագիրը։

Տաղավարի գաղափարի հիմքում AI մոդել է, որը մշակվել է Թումոյի հայկական պատմամշակութային ժառանգության սկանավորման ծրագրի ստեղծած ընդարձակ թվային արխիվի հիման վրա։ Դեռ 2015 թվականից Թումոյի աշխատարանների ընթացքում ուսանողները սկանավորում էին հայկական հուշարձանները: Իսկ 2020 թվականին ձևավորված հատուկ ծրագիրը լազերային սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով փաստագրել է արդեն 260 հուշարձան Հայաստանում ու Արցախում` ստեղծելով հուշարձանների եռաչափ մոդելների մեծ արխիվ, որտեղ ներառված հուշարձաններից շատերն իրականում վտանգված են կամ էլ կորսված:

Այս ամբողջ թվային բազան կիրառվել է տաղավարի AI մոդելը ստեղծելու համար, որը կարողանում է ճանաչել հայկական հուշարձանների տիպերը, ժամանակաշրջանը, ոճը և քայքայման աստիճանը ու, ինչն ամենակարևորն է, գեներացնել «ճարտարապետական նոր ձևեր»: Այնուհետև այդ վիրտուալ ձևերը մեխանիկական հաստոցով փորագրվել են տուֆի վրա: Այս տպավորիչ քարե կոմպոզիացիաները ներկայացվելու են տաղավարի դահլիճներից մեկում` հետազոտական պրոցեսի մանրամասների հետ զուգահեռ:

2. sipana tchakerian and chahan vidal gorene automate analysis of selected architectural element 2024 50x66 cm ©monumed courtesy of sipana tchakerian and chahan vidal gorene 1 - Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա «Միկրոճարտարապետություն AI-ով. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» տաղավարով

Նախագծի համադրող, Electric Architects-ի համահիմնադիր, ուրբանիստ, ճարտարապետ Մարիաննա Կարապետյանն այսպես է մեկնաբանում տաղավարի կոնցեպտը.

«Մենք մշակել ենք AI մոդել՝ օգտագործելով միլիոնավոր տվյալներ ու պատկերներ Թումոյի պատմամշակութային ժառանգության սկանավորման ծրագրից։ Այս մոդելը ստեղծում է ճարտարապետական նոր ֆրագմենտներ՝ պատմության բոլոր հետքերով, որոնք ֆիքսվել են սկանավորման արդյունքում։ Դրանք գոյություն չունեցող պատմական նմուշներ են, որոնց էմոցիոնալ ազդեցությունը ծանոթ ու հմայիչ է թվում, երբ վերածում ենք ֆիզիկական, փորագիր օբյեկտների։

Մենք այս նախագծի միջոցով փորձում ենք ուսումնասիրել, թե ինչպես կարելի է աշխատել ժառանգության հետ, ինչպես կարելի է ճարտարապետությունը կամ հիշողությունը պահել ոչ միայն թվային ռեսուրսների տեսքով, այլև դրանք վերարտադրել ֆիզիկական և էմոցիոնալ առումով ու փոխանցել դիտողին»:

Հայկական տաղավարի նախագիծն ընդամենը պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգման նախաձեռնություն չէ, այն առիթ է ընձեռում մտորելու հավաքական հիշողության շուրջ՝ անդրադառնալով այն հարցերին, թե ինչպես կարելի է աշխատել ժառանգության հետ, ինչպես կարելի է ճարտարապետությունը կամ հիշողությունը պահել ոչ միայն թվային ռեսուրսների տեսքով, այլև դրանք վերարտադրել ֆիզիկական և էմոցիոնալ առումներով ու փոխանցել դիտողին։

4. marianna karapetyan karen badalian and varuzhan kochkoyan conceptual morphology studies for the armenian pavilion digital illustration © electric architects courtesy of electric architects. jpg - Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա «Միկրոճարտարապետություն AI-ով. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» տաղավարով

Հայաստանի ազգային տաղավարը պաշտոնապես կբացվի մայիսի` 10-ին Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում և կգործի մինչև նոյեմբերի 23-ը: