Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի այցը Թումո Երևան

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի այցը Թումո Երևան

Երբ կրթական, մշակութային կամ համագործակցային նախաձեռնություններով տարբեր երկրներից պաշտոնական պատվիրակություններն այցելում են Հայաստան, Թումո Երևանը մշտապես օրակարգում է և նման շրջայցերը կենտրոնում հաճախակի հանդիպող իրադարձություններ են:

Հոկտեմբերի 19-ին ուրախ էինք հյուրընկալել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին, ինչպես նաև Լիտվայում Հայաստանի դեսպան Ն.Գ. պարոն Հովհաննես Իգիթյանին և Հայաստանում Լիտվայի դեսպան Ն.Գ. պարոն Անդրիուս Պուլոկասին: Մեր հյուրերին և նրանց գործընկերներին ուղեկցեցին Թումո հիմնադիրներն ու ղեկավարները և ծանոթացրին կենտրոնի փորձառությանն ու ծրագրին:

1 1 - Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի այցը Թումո Երևան

Թումո կրթական ծրագրին, դրա յուրահատկություններին, եզակիությանն ու աշխարհում ունեցած հաջողություններին ունեցած ծանոթացումից հետո, վարչապետն անհատապես ծանոթացավ ուսանողական փորձառությանը: Թումոցի Նարեկ Հարությունյանը պատմեց Թումո ուսանողի իր առօրյայի մասին, իսկ հետո վարչապետն ուսումնասիրեց շավիղը` յուրաքանչյուր թումոցու դինամիկ, հարմարվող և անհատականացված ուսումնական ծրագիրը:

1 7 - Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի այցը Թումո Երևան

Թումո հմտություններն ու ուսանողների կյանքում դրանց ազդեցությունն ավելի ուսումնասիրելուց հետո վարչապետը նշեց.

«Զարմացած չեմ, որ թումոցիներն իրենց դպրոցներում մաթեմատիկայի գերազանց արդյունքներ են ցույց տալիս: Չնայած, որ այստեղ ուղղակիորեն մաթեմատիկա չի ուսուցանվում, վերջնական նախագծերը ստեղծելիս հանդիպած մարտահրավերները նրանց ավելի ճկուն ու ուժեղ են դարձնում, և այսպիսով բարդ թեմաներն ավելի հասանելի են նրանց համար»:

1 19 - Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի այցը Թումո Երևան

Ավելի ուշ խումբը քննարկեց Թումո համակարգի յուրահատուկ և նորարար տարրերը և Թումո միջազգային կենտրոններում դրանց ադապտացումը: Հյուրերն իրենց հիացմունքն արտահայտեցին Թումոյի թողած տեսանելի ազդեցության մասին, որն արդյունքն է այն կրթության, որը բացառապես կառուցված է ինքնուսուցման և իրական կյանքի ու նախագծերի վրա հիմնված դասընթացների վրա:

Հուսով ենք` ոգեշնչեցինք մեր հյուրերին և անհամբեր ենք շարունակել քննարկել Թումո մոդելի ադապտացումը Լիտվայի կրթական օրակարգում: