Թումոն նորարարական կրթական ծրագիր է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում:
Թումոյում պատանիները սովորում են, որովհետև ունեն դրա ցանկությունը: Նրանց տրվում են անհրաժեշտ բոլոր գործիքները սեփական ներուժը առավելագույնս իրացնելու համար։ Ուսանողներն իրենք են նախագծում սեփական կրթական շավիղը գործնական վարժանքների, դասընթացների ու աշխատարանների միջոցով:
Մեր կենտրոնները
Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում: Գալիք կենտրոնները ծրագրվում է հիմնել Կողբում, Մասիսում և այլուր` այդ թվում արտերկրում:
Սեմ և Սիլվա Սիմոնյաններ
Թումոյի հիմնադիրներ
Բեյրութում ծնված Սիմոնյանները պատանեկության տարիներին տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: Սեմը ներգրավվել է Արլինգթոնի Տեխասի համալսարանի ինժեներական ծրագրում, ապա համահիմնադրել է Ինեթ առաջատար հեռահաղորդակցական ընկերությունը: Սիմոնյանները բազմաթիվ անգամ նշել են իրենց կրթական ուղու զարգացման մեջ հայկական կազմակերպությունների կարևորությունը ու մշտապես նպատակ են ունեցել նման հնարավորություններ ստեղծել սովորելու ձգտում ունեցող հայ երիտասարդների համար: Թումոն այդ ուղղությամբ նրանց ձեռնարկած ամենամեծ քայլն է:
Մարի Լու Փափազեան
Գործադիր տնօրեն