Թումոցի լուսանկարիչնե՛ր, մասնակցե՛ք TUMOgraphy մրցույթին:
Ներկայացրե՛ք ձեր լավագույն աշխատանքները, արժանացե՛ք հեղինակավոր ժյուրիի գնահատմանը և ստացե՛ք մրցանակներ, որոնց օգնությամբ կարող եք է՛լ ավելի զարգացնել ձեր հմտությունները:
Կանոններ
- Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնների և տուփերի ներկայիս և նախկին ուսանողները:
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայանալ մեկ անհատական աշխատանքով. խմբակային դիմումներ չեն ընդունվում:
- Մրցույթին կարելի է դիմել մեկ լուսանկարով, թեմատիկորեն կապված երեք լուսանկարներով (տրիպտիխ) կամ լուսանկարչական կոլաժով:
- Ներկայացված աշխատանքները պետք է անդրադառնան հետևյալ թեմաներից մեկին՝
- Տարածք և ինքնություն
- Տեսարանը իմ պատուհանից
- Կապը հայրենիքի և սփյուռքի միջև
Մասնակիցները ազատ են թեմաները յուրովի մեկնաբանելու և նորարարական լուծումներ ներկայացնելու հարցում:
- Կարելի է ներկայացնել ցանկացած չափսի, ձևաչափի և ժանրի, ինչպես նաև ցանկացած սարքով արված լուսանկարներ:
- Ներկայացված բոլոր լուսանկարները (այդ թվում՝ կոլաժներում ներառված բոլոր լուսանկարները) պետք է արված լինեն մասնակիցների կողմից. հաղթողներից կպահանջվի ներկայացնել լուսանկարների չմշակված սկզբնաղբյուրները կամ հեղինակային իրավունքն ապացուցող այլ փաստարկներ:
- Կարելի է ներկայացնել ցանկացած ժամանակահատվածում արված, ինչպես նաև նախկինում այլ մրցույթների ներկայացված լուսանկարներ:
- Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ լրացնելով ստորև ներկայացված ձևը:
Մրցանակներ
Աշխատանքները կգնահատվեն ըստ ստեղծարարության, տեխնիկական որակի և հմտությունների մակարդակի. լավագույն երեք աշխատանքների հեղինակները կստանան հետևյալ մրցանակները՝
Առաջին տեղ - պրակտիկա կամ կրթական ծրագիր արտերկրում՝ 10,000 ԱՄՆ դոլարի սահմաններում
Թումոն կաջակցի պրակտիկայի/ծրագրի ընտրության հարցում և կուղղի մինչև 10,000 ԱՄՆ դոլար՝ ծրագրի մասնակցության, կացարանի, ինքնաթիռի տոմսի և այլ ծախսերը հոգալու նպատակով:
Երկրորդ տեղ - 7,500 ԱՄՆ դոլարին համարժեք տեխնիկա
Երրորդ տեղ - 5,000 ԱՄՆ դոլարին համարժեք տեխնիկա
Հաղթողները կընտրվեն Թումոյի անձնակազմի անդամներից և ոլորտի փորձագետներից կազմված ժյուրիի կողմից:
Ժամկետներ
Դիմումների ընդունման մեկնարկ՝ 2023 թ. դեկտեմբերի 20, ժ. 00:01
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2024 թ. մարտի 30, ժ. 23:59
Հաղթողների հայտարարում՝ 2024թ. մայիսի 10
Դիմումն ավարտված է
Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար ուղարկե՛ք նամակ [email protected] հասցեին:.