Ողջո՛ւյն,
Տարին փոխվում է, բայց Դուք հնարավորություն ունեք անելու մի բան, որը կլինի մնայուն։
Հայաստանի գյուղական համայնքներում հազարավոր պատանիներ պատրաստ են սովորելու և կառուցելու իրենց ապագան։ Նրանք ոչ թե տաղանդի կամ ոգեշնչման պակաս ունեն, այլ՝ հասանելիության։
Այս պատանիներն ապրում են այնպիսի համայնքներում, որտեղ հնարավորությունները հասանելի են միայն քաղաքներում։
Ձեր տարեվերջյան նվերն Արմավիրին կբերի լիարժեք Թումո կենտրոն՝ կից Թումո տուփերով։ Նոր Թումո կենտրոնը պատանիների համար կբացի 21-րդ դարի հմտությունների ու հնարավորությունների դռները, ինչին նրանք երկար են սպասել։
Նվիրաբերելով մինչև դեկտեմբերի 31-ը՝ Դուք կարող եք Ձեր ներդրումը հասցնել առավելագույնի՝ լինի դա գումարի, կրիպտոյի, բաժնետոմսերի, բարեգործական կամ կենսաթոշակային հաշվից փոխանցումների, թե հարկային առումով հարմար այլ տարբերակով։ Գրե՛ք նամակ [email protected] հասցեին և մենք կօգնենք Ձեզ։
Նվիրաբերե՛ք մինչև տարվա ավարտը ❤️
armenia.tumo.org
Շնորհակալ ենք, որ հավատում եք Հայաստանի երիտասարդությանը և օգնում եք Թումոն պահել անվճար ու հասանելի յուրաքանչյուր պատանու համար։
Երախտագիտությամբ՝
Անժելա Խուրդաջյան
Բարեգործության բաժնի փոխնախագահ
Թումո հիմնադրամ