Facebook-ի տվյալների գիտության մասնագետը Թումոյում

Սիրելի թումոցի, մենք հիանալի՜ նորություն ունենք քեզ համար։ Facebook-ի տվյալների հետազոտության մասնագետ Շանթ Աթթարյանը գալիս է Թումո՝ վարելու աշխատարան։ Բաց մի՛ թող բացառիկ հնարավորությունդ՝ ուսումնասիրել տվյալների բազաներ, տվյալների վերլուծություն և մինչև անգամ մեքենայական ուսուցում (այո՝ machine learning): Աշխատարանի ընթացքում դու կօգտագործես Python ծրագրավորման լեզուն և դրա օգնությամբ կվերլուծես տարատեսակ տվյալներ, ինչի հիման վրա էլ կառաջարկես տարատեսակ արդյունավետ լուծումներ։

Նախապայման՝ Ծրագրավորում III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 12-ը՝ 17․30 – 21․30։