Բեռնում Events
12
Դեկտեմբերի
Չորեքշաբթի

TUMO Tech Talks. մաս 1

Դեկտեմբերի 12 @ 7:30 եր. - 9:00 եր.
  • This միջոցառման has passed.

Իսկ գիտե՞ք, որ Թումոն ծրագրավորողների իր թիմն ունի: Նրանք աշխատում են մեր կրթական առցանց հարթակի շուրջ, որի կիրառությունը տարածվել է աշխարհով մեկ:

Միացեք Թումո Tech Talks-ի առաջին հանդիպմանը, որի ընթացքում մեր ծրագրավորող Աղասի Լորսաբյանը կպարզաբանի Async-ի և Await-ի մասին բոլոր առեղծվածները, կմեկնաբանի մարտահրավերները (ու քննադատությունը), որոնք նրան կուղղի մեր` կոդավորման 15-ամյա ջեդայ Մարկ Ամիրաղյանը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև async/await-ի և callback-ների միջև տարբերությունները` Promise-ներով աշխատելիս, ինչպես նաև կանդրադառնան ES6 (և ավելին) ընդարձակ համատեքստում:

Բոլոր ծրագրավորողների և տեխնոլոգիաների սիրահարների համար Թումոն նախաձեռնել է Tech Talks հանդիպումների շարք, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի վերջին զարգացումներն ու միտումները` սկսած JS-ի գրադարաններից մինչև Docker Container-ներ & Data Warehouse-ներ, DevOps և ոչ միայն: Յուրաքանչյուր միջոցառման ամփոփիչ փուլում կտրվի համապատասխան թեստ, որը հնարավորություն կտա փորձարկելու ձեր հմտությունները: Հետևեք շարքի թարմացումներին և բաց մի թողեք հետագա միջոցառումները: 

Միջոցառումն անվճար է և բաց հանրության համար:

Մանրամասներ
Ամսաթիվ՝ Դեկտեմբերի 12
Ժամանակ՝ 7:30 եր. - 9:00 եր.
Վայր
Վայր։ Թումո Երևան
Հասցե: Հալաբյան 16
Երևան, 0038 Armenia
Հեռախոսահամար: +374 10 398413
Կազմակերպիչ
Կազմակերպիչ։ Թումո