Թումոյի կրթական նախագծերն ավելանում են ամեն տարի: Հայաստանի ու Արցախի կենտրոնների ընդլայնումը, գալիք Թումո Մասիսն ու Կողբը, միջազգային տարածումը Փարիզում, Բեյրութում, շուտով նաև Մոսկվայում և Տիրանայում, Թումո ստուդիաները, ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը. այս ամենն իրականացնելու ու զարգացնելու համար մեզ պետք են Թումոյի epic թիմի նոր` նույնքան epic անդամներ: Գտե՛ք ձեր աշխատանքը և միացե՛ք մեզ:
1. Արտ տնօրեն Թումո ստուդիաներում
2. Թումո կենտրոնի ղեկավար
3. Ուսանողական արդյունքների համադրող
4. Scrum Master/Product Manager
5. Ճարտարապետական նախագծերի ղեկավար
6. Շինարարական աշխատանքների ղեկավար
ԴՈՒՔ ՀԵՆՑ ՆԱ ԵՔ, ՈՒՄ ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՆՔ
Մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ունեն եռանդ, բարձր արտադրողականություն, գործնական մտածողություն և փորձ, ինչի շնորհիվ կարող են անմիջապես ներգրավվել Թումոյի նախագծերի իրականացման մեջ։ Թեև Թումոն հայաստանյան գրանցում ունեցող շահույթ չհետապնդող կառույց է, մենք ողջունում ենք մասնագետների ամբողջ աշխարհից, ովքեր պատրաստ կլինեն առնվազն մի քանի տարի ապրել ու աշխատել Հայաստանում կամ մեր միջազգային կենտրոններում։
Մենք ուրախությամբ կողջունենք ձեր մուտքը Թումոյի ընտանիք, որպեսզի միասին ավելի ընդլայնենք մեր գործունեությունը և բարեփոխենք պատանիների ու երիտասարդների կրթությունը։
ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ
Ծանոթացիր մեր կայքին ու սոցիալական մեդիային, ուսումնասիրիր աշխատատեղի նկարագիրն ու, հետաքրքրվելու դեպքում, ուղարկիր CV-դ jobs@tumo.org հասցեին` կից ներկայացնելով կարճ հաղորդագրություն:
Սպասում ենք Ձեզ հետ հանդիպմանը:
Թումո ստուդիաներ, արտ տնօրեն
Թումո ստուդիաները Թումոյի նախաձեռնությունն է, որը կենտրոնանում է անալոգային արտադրանքի նախագծման և ստեղծման վրա: Այն շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ու արհեստագործներին ամբողջ աշխարհից եկած առաջատար մասնագետների հետ միասին ստեղծել նորարարական իրեր զարդերի, խեցեգործության, ասեղնագործության, տպագրության, նորաձևության, արտադրական դիզայնի և անգամ խոհարարության ոլորտներում:
Թումո ստուդիաների արտ տնօրենը ծրագրի ղեկավարի հետ միասին մշակելու է կրթական ծրագրերը, համակարգելու և վերահսկելու է արտադրական գործընթացը, զբաղվելու է արտադրանքի առաջխաղացմամբ, տարատեսակ հատուկ նախագծերի համար ստեղծագործ լուծումների մշակմամբ, աջակցելու է պաշտոնական կայքի և հաղորդակցման հարթակների առաջխաղացմանը, աշխատելու է տեղացի և արտասահմանյան մասնագետների և Ստուդիաների ուսանողների հետ աշխատարանների արդյունքների զարգացման վրա: Մեր նախընտրած թեկնածուն պետք է ունենա 3-4 տարվա աշխատանքային փորձ արտադրական դիզայնի ոլորտում որպես դիզայներ կամ արտ տնօրեն, գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ, արտադրական բոլոր փուլերի մասին հստակ գիտելիքներ:
Դիմեք այստեղ։
Թումո կենտրոնի ղեկավար
Թումոն փնտրում է փորձառու և մոտիվացված ղեկավարի, ով կապահովի Թումո կենտրոններից մեկի արդյունավետ գործունեությունը, կաջակցի Թումոյի կրթական ծրագրի զարգացմանն ու ներդրմանը, կիրականացնի ռազմավարական կարևորության ծրագրեր, կվերահսկի աշխատանքային գործընթացները՝ ապահովելով կրթական ծրագրի արդյունավետությունն ու իրագործումը։
Թումո կենտրոնի ղեկավարը ապահովում և վերահսկում է կրթական ծրագրի իրականացումը, ղեկավարում է կենտրոնի թիմը, պատրաստում և վերլուծում է կենտրոնի բյուջեն և ապահովում ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, սերտորեն համագործակցում է կենտրոնի գործընկերների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մի խոսքով` Թումոյի ներկայացուցիչն է տվյալ համայնքում: Կենտրոնի ղեկավարի թեկնածուից պահանջվում է ունենալ առնվազն բակալավրի աստիճան ճանաչված համալսարաններից մեկում, հայերեն և անգլերեն լեզուների իմացություն, որոշում կայացնելու, ժամանակի կառավարման, հաղորդակցման և թիմ ղեկավարելու հմտություններ, ինչպես նաև ստեղծագործ մտածողություն:
Դիմեք այստեղ։
Ուսանողական արդյունքների համադրող
Թումո կենտրոններում սովորում են 19.000 ուսանողներ, ովքեր ավարտին են հասցնում բազմաթիվ դասընթացներ և աշխատարաններ` ստեղծելով հազարավոր ծրագրեր, ֆիզիկական արդյունքներ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:
Ուսանողական արդյունքների համադրողը պատասխանատու է Թումո ուսանողների շրջանում տաղանդների, նրանց լավագույն աշխատանքների հայտնաբերման և այդ ամենը ցուցադրելու լավագույն ճանապարհները գտնելու համար: Թումոյի այլ թիմերի հետ սերտ համագործակցությամբ` համադրողը իրականացնում է հետազոտություններ, նախագծում է նոր ծրագրեր, հայթայթում է տեղական և միջազգային մրցույթներ, ցուցադրություններ և ռեսուրսներ տաղանդների հայտնաբերման և նրանց աջակցելու համար: Համադրողի թեկնածուն պետք է ունենա առվազն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան, ինչպես նաև աշխատանքային փորձ արվեստի, դիզայնի, մենեջմենթի, մարքեթինգի, ծրագրային մենեջմենթի կամ փոխկապակցված ոլորտներում: Անհրաժեշտ է փառատոնների, միջոցառումների կազմակերպման փորձ, ինչպես նաև հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Դիմեք այստեղ։
Scrum Master/Product Manager
Թումոյի ծրագրավորման թիմը աշխատում է արհեստական բանականության (AI) վրա հիմնված առցանց ուսումնառության առաջադեմ հարթակի վրա, որով էլ աշխատում են Թումո կենտրոնները Երևանից մինչև Փարիզ: Թիմը ապահովում է հայաստանյան և միջազգային կենտրոնների տեխնիկական սթեքերը (stacks), շտկում թերությունները և օգնում ապահովել գործընթացների սահուն ընթացքը:
Scrum Master/Product Manager-ը ապահովում է մեր սեփական հավելվածների լայնամասշտաբ հասանելիությունը, պատասխանատվություն է վերցնում գործառույթների ժամանակին հասանելիության և թերությունների ճիշտ
ժամանակին շտկման համար` սահմանված բյուջեի շրջանակներում, նախապատրաստում է sprint-ի առաջադրանքները և կառավարում պրոդուկտի backlog-ը, օգնում է թիմին կառավարել ու ըստ առաջնահերթությունների դասակարգել առաջադրանքները: Այս հաստիքում պահանջվում է Agile scrum master-ի կամ պրոդուկտի կառավարման առնվազն 4+ տարվա հիմնավոր աշխատանքային փորձ, Agile գործիքների, մեթոդների և ամենակարևորը` մշակույթի խորը գիտելիքներ, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մեծ փորձ, wireframe sketch կամ mock up գործիքների կիրառմամբ պրոդուկտի հատկանիշների նախագծման փորձ: Թումոյում ինժեներները աշխատում են DevOps-ի հետ (MS Azure, Docker, Monitoring), սակայն դրան չտիրապետելու դեպքում մենք պատրաստ ենք սովորեցնել մեր նոր թիմակցին:
Դիմեք այստեղ։
Շինարարական աշխատանքների ղեկավար
Թումոն ընդլայնվում է և զարգացնում է իր ենթակառուցվածքները: Ավելանում են Թումո կենտրոնները Հայաստանում և Հայաստանից դուրս, հետևաբար՝ մեծանում է ուսանողների քանակը: Կենտրոնների կառուցման և գործող կենտրոնների ընդլայնման և ձևափոխման վրա մեծ, պատասխանատու և ստեղծագործ թիմ է աշխատում:
Շինարարական աշխատանքների ղեկավարը պատասխանատու է Թումո կենտրոններում իրականացվող շինարարական աշխատանքների համար նախագծից և դիզայնից մինչև գործընթացի բոլոր փուլերն ու վերջնական արդյունքը: Նա նաև պատասխանատու է կապալառուների հետ պայմանագրեր կնքելու, շինարարության որակի ու ժամկետների պահպանման վերահսկողության, շինարարարության համար անհրաժեշտ նյութերի մատակարարման, բյուջեի հաշվարկման և դրա օգտագործման վերահսկողության համար: Ղեկավարը պետք է ունենա առնվազն բակալավրի կամ մագիստրոսի աստիճան շինարարության, ճարտարապետության, ճարտարագիտության կամ փոխկապակցված ոլորտներում, ունենա Հայաստանում և Հայաստանից դուրս շինարարական աշխատանաքներ ղեկավարելու և որակի վերահսկման մեծ փորձ:
Դիմեք այստեղ։
Ճարտարապետական նախագծերի ղեկավար
Թումոն ընդլայնում է իր աշխարհագրությունը Հայաստանում և Հայաստանից դուրս: Բոլոր Թումո կենտրոնները առանձնանում են իրենց ճարտարապետական մոտեցմամբ, նորարարական լուծումներով, հնի ու նորի հարմոնիկ համադրությամբ:
Ճարտարապետական նախագծերի ղեկավարը պատասխանատու է Թումո կենտրոնների նախագծերի ստեղծման, կառուցման, դրանց արտաքին և ներքին հարդարման համար: Նա վերահսկում է կառուցման աշխատանքների ամբողջ գործընթացը, նախագծի մրցութային փուլերը, դրանց ժամկետների պահպանումը, ընտրում և պայմանագիր է կնքում կապալառուների հետ, առաջարկում է նոր դիզայներական լուծումներ: Այս հաստիքի թեկնածուն պետք է ունենա ճարտարապետական ոլորտում կրթական աստիճան, 8 և ավելի տարվա փորձ որպես ճարտարապետական նախագծերի ղեկավար, ոլորտում կիրառվող փաստաթղթերով աշխատելու հմտություն, շինարարական նյութերի և դրանց օգտագործման վերաբերյալ կուռ գիտելիքներ: Թեկնածուն նաև պետք է տիրապետի Revit, AutoCAD, Adobe Creative Suite, MS Office, 3D մոդելավորման հետ կապված ծրագրերի, գերազանց տիրապետի հայերենի և անգլերենի:
Դիմեք այստեղ։