
Մենք Թումոյում հավատում ենք, որ մեր գործառույթն է պատանիներին տալ այնպիսի կրթություն, որը նրանց կդարձնի անհաղթելի:
Հայաստանի և Արցախի շուրջ 67.000 Թումո-տարիքի ուսանողներից 19.000-ն այժմ հաճախում են արդեն գործող չորս Թումոներից մեկը:
Սակայն, վստահ լինելու համար, որ Թումոն հասանելի է Հայաստանի ու Արցախի ամեն մի անկյունում և յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի ընդգրկվելու մեր ծրագրերում՝ որոշեցինք ստեղծել ևս 16 Թումո կենտրոն` հանգույց և 25 տուփ:
Թումո տուփերը փոքր են, ոչ ծախսատար և հեշտ տեղաշարժվող: Դրանց կառուցման համար պետք է առնվազն երկու սովորական բեռնափոխադրման տարա:
Բացի այդ, Տուփերը ստանդարավորված չեն. դրանք հնարավոր է հեշտորեն մեծացնել կամ փոփոխել նախագիծը՝ պարզապես դիզայնին ավելացնելով բեռնափոխադրման տարաներ:
Յուրաքանչյուր շաբաթ Թումո տուփը կարող է ընդունել մինչև 240 ուսանողի: Նրանք իրենց ուսումը սկսում են նույն կերպ, ինչ Թումո կենտրոնների մյուս ուսանողները` ինքնուսուցման եղանակով՝ տեղացի մարզիչների աջակցությամբ:
Ուսանողներն այստեղ անցկացնում են միջինը 6 ամիս՝ զբաղվելով ինքնուսուցմամբ, այնուհետև տեղափոխվում են տեխնիկապես հագեցած, դասընթացների և աշխատարանների համար հարմարեցված մոտակա Թումո կենտրոն` հանգույց:
Յուրաքանչյուր հանգույց ունի հավասարաչափ հեռավորություն մոտակա Տուփից: Դա նշանակում է, որ հեռավորությունը մեր մի հանգույցից մյուսը չպետք է գերազանցի 2 ժամը: Միևնույն ժամանակ, Թումո տուփերը տեղակայված են միանգամից մի քանի գյուղերի մոտ: Այսպես, օրինակ՝ մի գյուղից մեր ամենամոտ Տուփ հասնելու համար պետք է ընդամենը 40 րոպե:
Մենք վստահ ենք, որ պատանիների ապագան չպետք է որոշվի այնպիսի գործոններով, ինչպիսիք են սոցիալական կարգավիճակը և բնակավայրը:
Ձեր աջակցությամբ մենք կարող ենք իրականացնել Հայաստանի և Արցախի ամեն անկյունում Թումո հանգույց և Տուփ ունենալու մեր երազանքը: