#Spotlight. դիլիջանցիների մարզիչ Սյուզաննան
Գրառում

#Spotlight. դիլիջանցիների մարզիչ Սյուզաննան

Իր վերջին զանգի նախորդ օրը 17 տարեկան դիլիջանցի Սյուզաննան անցկացրել է աշխատավայրում՝ Թումոյում։ Դիլիջանի #5 դպրոցի շրջանավարտը (ի դեպ, շնորհավո՜ր վերջին զանգդ, Սյուզաննա) դեռ երեք ամիս է, ինչ Թումո Դիլիջանի մարզիչ է, իր փորձառությունը Թումոյի հետ շա՜տ ավելի վաղ է սկսվել։ 2013-ի կենտրոնի բացումից ի վեր Սյուզին սովորել ու, ինչպես ինքն է ասում, որպես մարդ...

Փետրվարի 14, 2018Փետրվարի 14, 2018by
#Spotlight. Անահիտի ճանապարհը Թումո շավղի հետ
Գրառում

#Spotlight. Անահիտի ճանապարհը Թումո շավղի հետ

Ցանկացած Թումո ուսանողի համար «Թումո շավիղ» արտահայտությունը կարևոր նշանակություն ունի։ Շավղի միջոցով են նրանք գծում իրենց կրթական ճանապարհն ու դրանից են քաղում տեղեկություններ 21-րդ դարի հմտությունների մասին։ Թումո շավիղը, իհարկե, կենդանի օրգանիզմ է։ Այն մեծ էվոլյուցիոն ճանապարհ է անցել ու շարունակում է զարգանալ՝ մեր ուսանողներին ամեն տարի ավելի արդյունավետ կրթական առօրյա ապահովելով։ Վերջերս այն թիմը,...

Փետրվարի 14, 2018Փետրվարի 14, 2018by
#Spotlight. Թումո Ստեփանակերտի անբաժան տեխնոաստղերը
Գրառում

#Spotlight. Թումո Ստեփանակերտի անբաժան տեխնոաստղերը

Երեք տարեկանից առ այսօր նրանց բաժանող միակ բանը ապագա մասնագիտությունն է, բայց դա չի խանգարում նրանց նույն հետաքրքրություններն ունենալ։ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից թումոցիներ 16-ամյա Սարմեն Գասպարյանն ու Յուրի Բեգլարյանը Թումո Ստեփանակերտ են սկսել հաճախել կենտրոնի բացման առաջին իսկ օրվանից, երբ «Թումոբուսը» դեռ Խնապատ չէր էլ հասել։ «Թումոյի մասին գիտեի ու անհամբեր սպասում էի, թե...

Հունվարի 26, 2018Փետրվարի 14, 2018by
#Spotlight․ Թումոյի գեյմեր Հովսեփ Ստեփանյանը
Գրառում

#Spotlight․ Թումոյի գեյմեր Հովսեփ Ստեփանյանը

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայրս ԱՄՆ-ից PlayStation բերեց, երբ 7 տարեկան էի։ Նույնիսկ խաղերն եմ հիշում՝ Tomb Raider 4-րդը՝ եգիպտականը, ու Crash Bandicoot-ը: Սա gamer-ական իմ առաջին փորձն էր»,- խաղերի հետ իր հանդիպման մասին պատմում է Թումոյի խաղերի ստեղծման դասընթացավար ու տեխնոլոգիական նորույթների մե՜ծ սիրահար Հովսեփ Ստեփանյանը։ Ինչ վերաբերում է խաղը մասնագիտություն դարձնելուն՝ դրանք...

Դեկտեմբերի 26, 2017Փետրվարի 14, 2018by
#TUMOspotlight: Հազար դասընթաց ու մի Սամվել
Գրառում

#TUMOspotlight: Հազար դասընթաց ու մի Սամվել

Բոյով, կապուտաչյա, լայնեզր գլխարկը թեք դրած ու միշտ ուսապարկով ու ականջակալներով տղային փողոցում մատնանշելով ասում են՝ Թումոյի Սամոն է գալիս։ Թումո Ստեփանակերտի 16-ամյա ուսանող Սամվել Սարգսյանը կենտրոնի առաջին ուսանողներից է, ով իր շավիղի վարժանքների առաջին փուլի հաղթահարելն ընկերոջ հետ պիցցայով է նշել։ — Մեր դասարանում տեխնոլոգիաներից քիչ թե շատ գլուխ հանողները ես ու ընկերս էինք։...

Դեկտեմբերի 13, 2017Փետրվարի 14, 2018by
#TUMOspotlight. Գևորգն ու Սամվելը՝ ուսանողից մինչև մարզիչ
Գրառում

#TUMOspotlight. Գևորգն ու Սամվելը՝ ուսանողից մինչև մարզիչ

Երբ 2015-ի հուլիսին Թումո Գյումրիի գրանցումը մեկնարկեց , Գևորգ Քիշմիշյանն ու Սամվել Նազարյանը միանգամից եկան հայտագրվելու ու առաջին 1000 գրանցվողներից էին: Այս երկու տարիների ընթացքում նրանք կենտրոնում տարբեր դասընթացներ են անցել, սովորել ու թումոցուց դարձել են մարզիչ, ինչը, նրանց խոսքերով, նոր ռիթմ ու պատասխանատվություն է հաղորդել նրանց ուսումնական զարգացմանը: «Թումոյում սովորելը վարժանքներից սկսեցի ու դրանք...

Դեկտեմբերի 7, 2017Փետրվարի 15, 2018by
#TUMOspotlight. Թումո Գյումրիի Լիլիթն ու Վահեն
Գրառում

#TUMOspotlight. Թումո Գյումրիի Լիլիթն ու Վահեն

Թումոցիներ Վահե Հովհաննիսյանի ու Լիլիթ Գալստյանի և նրանց լուսանկարների շնորհիվ մենք բաց չենք թողնում Գյումրիի կենտրոնի իրադարձությունները: Իսկ Թումոյում նրանք հայտնվել են բացման օրվանից, ու երկուսն էլ իրենց թումո-ճանապարհը սկսել են հենց լուսանկարչության դասընթացից: «Առաջին անգամ, որ եկա Թումո, հենց միանգամից լուսանկարչությունը ընտրեցի: Սկզբում շատ պատկերացում չունեի օրենքների մասին, բայց հիմա ավելի ու ավելի խորն...

Դեկտեմբերի 7, 2017Փետրվարի 14, 2018by
Թումոցի Անահիտ Մկրտչյանը անսահմանի մասին
Գրառում

Թումոցի Անահիտ Մկրտչյանը անսահմանի մասին

Ինչի՞ համար են սահմանները՝ տարածքային, գաղափարական, երևակայական: 16 տարեկանում Անահիտը արդեն գիտի, որ սահմանները սահմանափակելու համար են, ու դա իրեն հաստատ չի սպառնում: • Երբ եկա Թումո… 2011 թվականի դեկտեմբերի առաջին երեքշաբթի օրն էր: Հենց որ 12-ս լրացավ: Ու ամեն ինչ փոխվեց՝ լավագույն մասնագետներ, լավագույն դասեր ու ինքնուրույն զարգանալու տարածք: Ես իմացա, թե աշխարհում ինչ...

Մայիսի 4, 2016Մայիսի 4, 2018by