Թումոյի ազդեցությունը․ արդյո՞ք Անդրանիկն է նորաձևության տեխնոլոգիաների ապագան

Թումո շրջանավարտ Անդրանիկ Սինանյանը զինվորական ծառայությունից վերադարձել է համավարակի ընթացքում: Այդ օրերին կոշիկ գնելու նրա պարզ ցանկությունը յուրահատուկ մի ուղու սկիզբ դրեց, որն էլ նրան ուղղորդեց դեպի նորաձևության հեղափոխության առաջնագիծ։ Հագուստը վիրտուալ փորձելու հնարավորության բացակայությունից հիասթափված՝ Անդրանիկը որոշում է լուծումներ գտնել իր թիմի հետ։ Այն, ինչը երևակայության կայծ էր, դարձավ մեծ նախագիծ, որի արդյունքում Անդրանիկը կարողացավ մշակել նորարար տեխնոլոգիաներ վիրտուալ զգեստապահարանների համար։

Անդրանիկի դեպի նորարություն ուղին հարթվել է Թումոյում կյանքը փոխող իր փորձառության շնորհիվ։ Թումոյում աշխատարաններին (Սանձահարի՛ր Թումոյի շատրվանները) մասնակցությունից սկսած մինչև ուսուցանող մարզչի աշխատանք․ այս ամենն օգնել է խթանել Անդրանիկի երևակայությունը և սերը տեխնոլոգիաների նկատմամբ։ Այս փորձառությունն անգնահատելի էր վիրտուալ հագուստ ստեղծելու բարդ մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին։ Նրա պատմությունը վկայում է այն մասին, որ ուսանողների վրա Թումոյի ազդեցությունը մնայուն է՝ օգնելով նրանց դառնալ ապագա առաջնորդներ իրենց ոլորտներում։