#ՈՒՍԱՆՈՂԻՑ ՄԱՐԶԻՉ

unnamed - 80,000 Reasons to Donate

Գայանեն Սևանի Թումո տուփի մարզիչներից է: Դեռ 2018-ից նա շաբաթը երկու անգամ Սևանից մեկնում էր Դիլիջանի Թումո կենտրոն՝ զարգացնելու իր հմտությունները ծրագրավորման և այլ ոլորտներում: Հիմա, երբ Թումո Հայաստան նախաձեռնությունն արդեն ընթացքի մեջ է, իսկ Գայանեն իրեն աշխատանք է գտել Սևանի Թումո տուփում, նրա համաքաղաքացի պատանիները հնարավորություն ունեն ինքնուսուցումն իրականացնել հարազատ համայնքում:

Մի քանի տարուց Թումոյի կրթական ծրագիրը հասանելի կլինի շաբաթական շուրջ 80,000 պատանիների Հայաստանում և Արցախում: Աջակցեք Թումո կենտրոնների և տուփերի ազգային ցանցի կառուցմանը` նվիրաբերելով մեր նախաձեռնությանը: Միայն միացյալ ուժերով է, որ կարող ենք հասնել այս նպատակին:

unnamed 1 - 80,000 Reasons to Donate

2016 թվականին Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի հոգաբարձուներ Լիսա Գրիգորյանի և Գարի Համպարի այցը Թումո ճակատագրական էր մեր գործընկերության համար: Կարդացեք, թե ինչպես Լիսան և Գարին դարձան մեր գլխավոր աջակիցներից մեկը և հնարավորեցին Թումո Գյումրին, Թումո Կողբը և Թումո ստուդիաները:

#ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերից ի վեր մենք հիմնել ենք Թումո տուփեր Վայքում, Սևանում, Կապանում, և Արցախի առաջին տուփը Մարտակերտում:

Ուրախ ենք հայտնել, որ հաջորդ տուփերն արդեն ուղևորվում են Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ և Արցախի` Մարտունի և Ասկերան համայնքներ:

Ի շնորհիվ նրա, որ յուրաքանչյուր նվիրատվությունը կրկնապատկվում է ՀԲԸՄ-ի և Աքիլյան ընտանիքի կողմից` մեզ մնացել է ընդամենը $15.5 մլն, որպեսզի հասնենք մեր նպատակադրած $50 մլն-ին: Նվիրաբերեք Թումո Հայաստանին և մասնակից դարձեք հայ պատանիների ապագա սերնդի կայացմանը:

#ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

unnamed 2 - 80,000 Reasons to Donate

Ինչպես գիտեք, Թումոն մշակութային նշանակություն ունեցող շինությունների վերականգնման մեծ ջատագով է: Վառ օրինակ է Գյումրիի առաջին թատրոնի շենքը, որը վերափոխվեց Թումո Գյումրիի: Իսկ Կապանի մեր կենտրոնը տեղակայված է լինելու քաղաքի գնացքի կայարանի պատմական շենքում: Մինչ շինարարական աշխատանքների ավարտը և շենքի գործարկումը տեղացի ուսանողները կհաճախեն Կապանի Թումո տուփ:

#ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ

Ամեն ինչ սկսվեց Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի Սոնայի` Թումոն տեսնելու ցանկությունից: Դիտեք լեռնագոգցիների` Թումո Երևան այցելության մասին, և կիսեք նրանց ուրախությունը Լեռնագոգից ընդամենը տաս րոպե հեռավորության վրա գտնվող Քարակերտում Թումո տուփի բացման պլանների առթիվ:

Նվիրաբերեք հիմա և ընձեռեք նրանց հնարավորություն` ունենալու սեփական մինի Թումոն:

Թումո Հայաստան նախաձեռնությունը հնարավոր է դարձել Եմենիջյան ընտանիքի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Էլի և Էլզբիեթա Աքիլյանների և շատ այլ նվիրատուների առատաձեռն աջակցության շնորհիվ: