10 ղեկավար հաստիք Թումոյում

Թումոն ընդլայնում է ղեկավարների իր թիմը: Մենք ավելացրել ենք ավագ ղեկավարների 10 նոր հաստիք և աշխատանքի ենք հրավիրում բարձրակարգ մասնագետների` միանալու մեզ և մեր առաքելությանը։ Մեզ անհրաժեշտ են բաժինների և կենտրոնների ղեկավարներ, ծրագրերի պատասխանատուներ և զարգացման ռազմավարական ոլորտների ղեկավարներ։
ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ուսումնառության նոր տեսակի ծրագիր է՝ տեխնոլոգիաների և դիզայնի հատման գոտում։ Թումոյի դռները բացվեցին վեց տարի առաջ, և այդ օրից ի վեր մշտապես ընդլայնվում ենք։ Այսօր Թումոն ունի չորս կենտրոն, և մենք կառուցում ենք ևս երկուսը Հայաստանում։ Վերջին շրջանում Թումոյի հանդեպ միջազգային ուշադրությունը նույնպես մեծանում է։ Կենտրոնի մասին խոսել են CNN-ը, BBC-ն, PBS-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ՝ մեզ անվանելով աշխարհի ամենանորարար կրթական ծրագրերից մեկը։ 2018-ին մենք Թումո կենտրոններ կբացենք Փարիզում, Մոսկվայում և Բեյրութում, ինչից հետո սպասվում է ևս վեց կենտրոնի բացում։ Ֆրենչայզինգի հիմքով ստեղծվող այս միջազգային ցանցի միջոցով մենք կստանանք հասույթ, որն անհրաժեշտ է Հայաստանի տարբեր շրջաններում նոր անվճար կենտրոններ բացելու համար։

ԵՎ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐ

Մենք սկսում ենք աշխատել ոչ միայն 12-ից 18 տարեկանների հետ,

այլև ստեղծում ենք նոր ծրագրեր համալսարանների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար՝ միլիոնավոր դոլարների ծավալով նոր ներդրումների շնորհիվ. Թումո ստուդիաները դիզայնի կրթության և արտադրական նախաձեռնություն է, որը կենտրոնանում է արհեստագործության վրա, իսկ Թումո լաբորատորիաները ինժեներության ու կիրառական գիտությունների մեր ծրագիրն է, որի հիմքում արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող գործնական նախագծերն են։

Մեր կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանի Թումանյանի այգում, որի շրջակա տարածքների համար մենք մշակում ենք քաղաքաշինական համայնքային նախագիծ, որի արդյունքում ավելի քան 5 հեկտարի վրա կստեղծվեն 20,000 քմ մակերեսով կրթական տարածքներ՝ համապատասխան հարմարություններով և տրանսպորտային ենթակառուցվածքներով։

ԱՅՍՊԻՍՈՎ, ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՄՐԱՑՆԵԼ ՄԵՐ ԹԻՄԸ

Այս ամենը լավագույնս իրականացնելու համար մեզ հարկավոր է զարգացնել մեր ղեկավարների թիմը։ Մենք հայտարարում ենք այս 10 ղեկավար հաստիքները՝

1. Դասընթացների բաժնի տնօրեն
2. Ֆրանչայզինգի ղեկավար
3. Թումո լաբորատորիաների տնօրեն
4. Նախագծերի ավագ ղեկավարներ
5. Բիզնես զարգացման ղեկավար

6. Թումո մասնաճյուղերի ղեկավար
7. Թումո Մոսկվայի ղեկավար
8. Թումո Բեյրութի ղեկավար
9. Ուսանողական արդյունքների համակարգող
10. Շինարարության ավագ ղեկավար

ԴՈՒՔ ՀԵՆՑ ՆԱ ԵՔ, ՈՒՄ ՄԵՆՔ ՓՆՏՐՈՒ՞Մ ԵՆՔ

Մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ունեն եռանդ, բարձր արտադրողականություն, գործնական մտածողություն և փորձ, ինչի շնորհիվ կարող են անմիջապես ներգրավվել Թումոյի նախագծերի իրականացման մեջ։ Թեև Թումոն հայաստանյան գրանցում ունեցող շահույթ չհետապնդող կառույց է, մենք ողջունում ենք մասնագետների ամբողջ աշխարհից, ովքեր պատրաստ կլինեն առնվազն մի քանի տարի ապրել ու աշխատել Հայաստանում կամ մեր միջազգային կենտրոններում, և ունեն աշխատանքային փորձ կոմերցիոն ոլորտում։

Մենք ուրախությամբ կողջունենք ձեր մուտքը Թումոյի ընտանիք, որպեսզի միասին ավելի ընդլայնենք մեր գործունեությունը և բարեփոխենք պատանիների ու երիտասարդների կրթությունը։

ԿԱՊՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

Ծանոթացեք մեր կայքին ու սոցիալական մեդիային, ուսումնասիրեք աշխատատեղի նկարագիրն ու, հետաքրքրվելու դեպքում, ուղարկեք Ձեր CV-ն կամ LinkedIn-ի էջը 10managers@tumo.org հասցեին` կից ներկայացնելով կարճ հաղորդագրություն:

Սպասում ենք Ձեզ հետ հանդիպմանը:

 

Դասընթացների բաժնի տնօրեն

Թումոյի թիմում ընդգրկված են ավելի քան 60 դասընթացավար, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացած է մեր ուսումնական ոլորտներից որևէ մեկում՝ խաղերի ստեղծումից ու համակարգչային ծրագրավորումից մինչև անիմացիա և երաժշտություն։ Դասընթացների բաժնի տնօրենը կաշխատի գործադիր տնօրենի ենթակայությամբ և կղեկավարի այս թիմը՝ ներառյալ աշխատանքի ընդունումը, վերապատրաստումը, դասավանդման գործընթացի վերահսկումը, լոգիստիկայի ապահովումը և թիմային մտածողության զարգացումը։

Կատարյալ թեկնածուն փորձված է առաջնային կարևորության բիզնես գործընթացներում մեծ թիմերի ղեկավարման, դասավանդման կամ կրթական մենեջմենթի ասպարեզներում, ինչպես նաև կարողությունի ունի ստեղծելու հաճելի աշխատանքային միջավայր և բարձր արտադրողականություն ապահովող թիմային միջավայր։ Դուք պետք է ունենաք վերլուծողական հմտություններ, նվազագույնը տասը տարվա աշխատանքային փորձ և աշխատակազմի ղեկավարման տպավորիչ փորձառություն։ Բանավոր հայերենին ու գրավոր անգլերենին սահուն տիրապետելը պարտադիր է։

 

Ֆրանչայզինգի ղեկավար

Թումոյի կրթական մոդելը, ծրագրային ապահովումը և ուսումնառության բաղադրիչները ներդրվում են մի շարք երկրներում` ավելացնելով կենտրոնի եկամուտները, ինչը մեզ թույլ կտա ֆինանսավորել նոր կենտրոնների ստեղծումը Հայաստանի տարբեր շրջաններում: Ֆրանչայզինգային գործառնությունների տնօրենը կկատարելագործի ստանդարտացված գործավարման ուղեցույցները, կանոնակարգերը և ընթացակարգերը`  արտասահմանում տարածելու Թումոյի ֆրանչայզինգի ցանցը, ստեղծելու ֆինանսավորման ու գնագոյացման մոդելներ նոր մասնաճյուղերի համար և նպաստելու յուրաքանչյուր նոր վայրում Թումոյի մոդելի հարմարեցմանը տեղի պայմաններին:

Ֆրանչայզինգային գործառնությունների տնօրենը պետք է տարիների փորձ ունենա բիզնեսի զարգացման ու գործառնությունների ոլորտում, այդ թվում` բյուջեի նախագծման, ծրագրերի կառավարման և սպառողների հետ հարաբերությունների հետ կապված հարցերում: Կատարյալ թեկնածուն պետք է ունենա միջազգային փորձ մի շարք երկրներում և ֆրանչայզինգի ցանցի կառավարման ու նոր տարածքների ներգրավման հմտություններ: Անգլերեն հաղորդակցման գերազանց հմտություններն ու ֆինանսական մոդելավորման փորձը պարտադիր են։

 

Թումո լաբորատորիաների տնօրեն

«Թումոյի լաբորատորիաները» տեխնոլոգիական կրթության ծրագիր է, որը մենք ձեռնարկում ենք համալսարանական տարիքի ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար: Որպես Թումոյի` Եվրոպական միության կողմից մի քանի միլիոն դոլար ծավալով ֆինանսավորված նախաձեռնության մի մաս,  այն լրացնում է տեղական համալսարանների կրթական ծրագրերը` տրամադրելով նորարարական, նախագծերի վրա հիմնված կրթության հնարավորություններ ժամանակակից առաջատար ոլորտներում: Նախագծերը մշակվում են համաշխարհային առաջատար ընկերությունների ու մասնագետների հետ համագործակցությամբ և կարող են հանգեցնել ստարտափերի ստեղծման, որոնք կհիմնվեն Թումո լաբորատորիաներում:

Թումո լաբորատորիաների տնօրենը կղեկավարի կենտրոնի ստեղծումը՝ սկսած կրթական ծրագրերից, մասնակիցների և աշխատակիցների ընտրությունից, վերջացրած տարածքների պլանավորմամբ ու լոգիստիկայի ապահովմամբ։ Ծրագրի մեկնարկից հետո տնօրենը պատասխանատու է լինելու գործառնությունների, գործընկերների հետ հարաբերությունների և կրթական արդյունքների ու ստարտափերի ստեղծման վերահսկողության համար։ Մենք փնտրում ենք մեկին, ով կունենա մեծ փորձ և ակադեմիական կրթություն տեխնոլոգիաների ու ճարտարագիտության ոլորտներում, ինչպես նաև նախկինում ղեկավարած կլինի փոքր, սակայն դինամիկ զարգացած թիմեր։ Լավագույն տարբերակ կլինի նախկինում որևէ ձեռնարկատիրություն ղեկավարելու փորձ ունենալը, ներառյալ շահույթի և կորուստների համար պատասխանատվությունը։

 

Նախագծերի ավագ ղեկավարներ

Թումոն դինամիկ միջավայր է`  բազմաթիվ նախագծերով, որոնք  մշակվում ու իրականացվում են միաժամանակ` տարբեր տևողությամբ ու ընգրկածությամբ: Դրանց մի մասը ֆինանսավորվում է դոնորների կողմից, մինչդեռ մնացածի նախաձեռնությունը ներքին է: Նախագծերի ղեկավարները կգործեն ավագ մենեջերների թիմի կամ տնօրենի ենթակայության ներքո և միաժամանակ կղեկավարեն մեկ կամ ավելի հատուկ նախագիծ:

Մենք փնտրում ենք միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու ընդունակ հասուն ղեկավարի` մանրամասների նկատմամբ պատշաճ ուշադրությամբ ու  ժամանակացույցների ու արդյունքների հետ աշխատանքի ակնհայտ պատասխանատվությամբ: Նախագծերի ղեկավարները պետք է ունենան հաղորդակցման գերազանց հմտություններ, տարբեր բաժինների ու արտաքին գործընկերների հետ աշխատելու կարողություն: Փոքր թիմերի ու նախագծերի ղեկավարման տարիների փորձը, ինչպես նաև սահուն հայերենի ու գրավոր անգլերենի իմացությունը պարտադիր է:

 

Բիզնես զարգացման ղեկավար

Բիզնես զարգացման ղեկավարը պատասխանատու կլինի Թումոյի առաքելության ընդլայնման համար դրամաշնորհների, նվիրատվությունների ու համագործակցությունների նոր հնարավորություններ գտնելու ու իրականացնելու համար: Հնարավորությունները կներառեն միջազգային բարերար ընկերությունների, անհատ բարերարների և կորպորատիվ հովանավորների դրամաշնորհների հայթայթում: Բիզնես զարգացման ղեկավարը կզբաղվի նման հնարավորությունների որոնումներով, դրանց առաջարկների ձևակերպմամբ և, Թումոյի համապատասխան բաժինների հետ համագործակցությամբ, ֆինանսավորում գտած նախագծերի  իրականացմամբ։

Կատարյալ թեկնածուն պետք է ունենա արձանագրված փորձառություն բիզնեսի մշակման և համագործակցական հարաբերությունների կառավարման ոլորտներում` ի հավելումն դրամաշնորհային ծրագրի առաջարկների կազմման, նախագծերի պլանի ու բյուջեի մշակման փորձին: Բիզնես նախագծերի մշակման ոլորտում փորձառությունը մեծառավելություն է: Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացությունը էական է։

 

Թումո մասնաճյուղերի ղեկավար

Թումոն նոր կենտրոններ է բացում Հայաստանում և, քանի որ մենք ընդլայնում ենք մեր գործունեությունը, գործող մասնաճյուղերի որոշ ղեկավարներ կտեղափոխվեն այլ կենտրոններ և կստանձնեն նոր պաշտոններ։ Այս փոփոխությունների արդյունքում ձևավորել է մասնաճյուղերի ղեկավարների կարիք՝ մի շարք գործող և գալիք կենտրոնների համար: Բացի այդ, մենք բաշխում ենք Երևանի գործառությունը մասնաճյուղի գործառույթների և գլխամասային գրասենյակի գործառույթների միջև, այսպիսով` ապագա ղեկավարներից մեկը կլինի Երևանի մասնաճյուղի պատասխանատուն:

Մասնաճյուղերի ղեկավարները Թումոյի տեղական ներկայացուցիչներն են և անձնապես ներկայացնում են մեր արժեքներն ու մանկավարժական փիլիսոփայությունը: Յուրաքանչյուր մասնաճյուղի ղեկավար պատասխանատու է կենտրոնի կատարյալ գործառության, մասնաճյուղի ողջ անձնակազմի ընտրության և ղեկավարման, այդ թվում` ուսուցանող մարզիչների և ադմինիստրատիվ աշխատակազմի համար, ինչպես նաև տեղի գործընկերների, օրինակ` պետական մարմինների հետ հաղորդակցման իրականացման և ուսանողների ու նրանց ծնողների հետ կապի համար: Թեկնածուները պետք է ունենան հաստատված ղեկավարման որակներ, հակված լինեն մանրակրկիտ ու դիվանագիտական աշխատանքի և ունենան փոքր թիմերի ղեկավարման ու սպառողների և շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների կառավարման տարիների փորձ:

 

Թումո Մոսկվայի ղեկավար

Թումո Մոսկվան լինելու է խոշոր ռուսալեզու կենտրոն, որի բացումը նախատեսված է սեպտեմբեր ամսին։ Այն գործելու է Մոսկվայի քաղաքապետարանի աջակցությամբ և առաջարկելու է Թումոյի տիպային ծրագիրը, ներառյալ ինքնուսողական վարժանքներ, դասընթացներ և աշխատարաններ։ Թումոյի կենտրոնական գրասենյակը պատասխանատու է լինելու կենտրոնի ձևավորման, բացման և առնվազն մեկ տարի տևողությամբ նախնական փուլի ընթացքում կենտրոնի գործարկման համար։ Հնարավոր է, որ այդ ժամանակահատվածի ավարտին կենտրոնի ղեկավարումը հանձնվի որևէ տեղական կառույցի։

Թումո Մոսկվայի ղեկավարը կգործի Թումոյի կենտրոնական գրասենյակի անմիջական ենթակայությամբ և պատասխանատու կլինի տեղացի բոլոր աշխատակիցների, ներառյալ՝ մարզիչների, դասընթացավարների և ադմինիստրատիվ աշխատակազմի ընտրության, հավաքագրման ու ղեկավարման համար։ Ղեկավարը նաև պատասխանատվություն կկրի մասնաճյուղի բացմանը նախորդող աշխատանքների համար, ներառյալ շինության վերանորոգման և կահավորման, սարքավորումների գնման, տեղական աշխատակազմի հավաքագրման և Թումոյի կենտրոնական գրասենյակի ու ռուսաստանյան գործընկերների միջև գործողությունների համակարգումը։

 

Թումո Բեյրութի ղեկավար

Թումո Բեյրութը առաջինն է այն մի քանի կենտրոններից, որոնք նախատեսվում է բացել Մերձավոր Արևելքում։Ներկայում կենտրոնը գտնվում է կառուցման փուլում, և իր դռները կբացի այս տարի։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում դրան կհաջորդեն կենտրոններ Դուբայում, Դոհայում և Աբու Դաբիում։ Թումո Բեյրութը կառաջարկի կենտրոնի տիպային ծրագիրը անգլերեն՝ լայն հանրության համար, և արևմտահայերեն՝ տեղի հայ համայնքի համար։ Թումոյի կենտրոնական գրասենյակը պատասխանատվություն կկրի կենտրոնի ձևավորման, բացման և մի քանի տարի տևողությամբ նախնական փուլի ընթացքում կենտրոնի գործարկման համար։ Հնարավոր է, որ այդ ժամանակահատվածի ավարտին կենտրոնի ղեկավարումը հանձնվի որևէ տեղական կառույցի։

Թումո Բեյրութի մասնաճյուղի ղեկավարը կգործի Թումոյի կենտրոնական գրասենյակի անմիջական ենթակայությամբ եւ պատասխանատու կլինի տեղացի բոլոր աշխատակիցների, ներառյալ՝ մարզիչների, դասընթացավարների և վարչական աշխատակազմի ընտրության, հավաքագրման ու ղեկավարման համար։

Ղեկավարը նաև պատասխանատվություն կկրի մասնաճյուղի բացմանը նախորդող աշխատանքների համար, ներառյալ կահույքի և սարքավորումների գնումն ու տեղադրումը, տեղացի աշխատակազմի հավաքագրումը և Թումոյի կենտրոնական գրասենյակի ու լիբանանյան գործընկերների միջև գործողությունների համակարգումը։

 

Ուսանողական արդյունքների համակարգող

Թումոյի ուսանողները դասընթացների և աշխատարանների ընթացքում իրականացվող գործնական աշխատանքի , երբեմն էլ՝ ինքնուսուցման վարժությունների արդյունքում ստեղծում են մեծածավալ բովանդակություն։ Այս արդյունքների մի մասը դարձել է հանրության համար շատ տեսանելի։ Որոշ տեսախաղեր հասանելի են առցանց, արդյունքներ լուսանկարչության, ֆիլմերի ստեղծման և անիմացիայի ոլորտներում ցուցադրվել են միջազգային ցուցահանդեսներում և փառատոններում, իսկ Թումոն պարբերաբար կազմակերպում է ուսանողների աշխատանքների ցուցահանդեսներ իր տարածքում։ Այնուամենայնիվ, արդյունքների մի մեծ մաս բավարար չափով չի ներկայացվում, և կարծում ենք, որ բազմաթիվ արժեքավոր արդյունքներ մնում են չնկատված անգամ մեր կողմից։

Ուսանողների արդյունքների համակարգողը պատասխանատու է լինելու մեր ուսանողների շրջանում տաղանդների բացահայտման, նրանց լավագույն  աշխատանքների հայտնաբերման և դրանք ներկայացնելու օպտիմալ եղանակներ գտնելու համար։ Որոշ դեպքերում համակարգողն աշխատելու է միջոցառումների կազմակերպման թիմի հետ՝ Թումոյի տարածքում և այլ վայրերում ցուցահանդեսների անցկացման նպատակով։ Նա նաև օգնելու է ուսանողներին մասնակցել միջազգային մրցույթների։ Կատարյալ թեկնածուն պիտի լինի մեկը, ով կունենա գեղարվեստական ղեկավարի կրթություն և նշանակալի ակադեմիական ու մասնագիտական փորձ ցուցահանդեսների նախագծման կամ արվսետի համադրման ոլորտներում։

 

Շինարարության ավագ ղեկավար

Թումոն կառուցում է նոր կենտրոններ և ընդլայնում տարբեր քաղաքների գործող կենտրոնները: Մենք նաև նախաձեռնում ենք նոր ծրագրեր համալսարանական ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար` մի քանի միլիոն դոլար ներդրմամբ շինարարական նախագծերով: Բացի այս, մենք իրականացնում ենք անշարժ գույքի և ենթակառուցվածքների մշակում` նախաձեռնելով քաղաքաշինական համայնքային նախագիծ Թումոյի երևանյան գլխավոր գրասենյակում և շենքին հարակից Թումանյանի այգում: Եվ, վերջապես, մենք նաև զբաղվում ենք Թումոյի նոր միջազգային կենտրոնների կառուցման և վերանորոգման նախագծերով:

Շինարարության գծով ավագ ղեկավարը պետք է վերահսկի Թումոյի շինարարական գործընթացներով, ներմուծի որոշ շինարարական գործառություններ, ինչպես նաև կատարի որակի վերահսկում` զբաղվելով շինարարական հումքի ու ծառայությունների գնումներով և հաղորդակցվելով կապալառուների, ճարտարապետների ու գործընկեր կազմակերպությունների հետ: Կատարյալ թեկնածուն պիտի փորձառություն ունենա միջազգային շինարարությունների կառավարման մեջ, ինչպես նաև հայկական շինարարական ասպարեզում: Հայերենի ու անգլերենի իմացությունը պարտադիր է:

Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն կամ LinkedIn-ի էջը 10managers@tumo.org հասցեին` կից ներկայացնելով կարճ հաղորդագրություն: