Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը

Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը

17-ամյա թումոցի Արթուր Զիալյանցի քչախոս ու համեստ կերպարի հետևում թաքնված է պրպտուն ու հետաքրքրասեր տղա, ով հասցնում է ուսումնարանին զուգահեռ ծայրահեղ տարբեր բաներով զբաղվել։
Հիմա ամեն ինչի մասին հերթով․․․

«Մի օր վեր կացա ու ընկերոջս հետ եկա Թումո, դուրս եկավ ու, փաստորեն, մինչև այսօր էլ մնացի։ Եթե անկեղծ, ամենասկզբից երեք ոլորտ հետաքրքրեց՝ ֆիլմերը, լուսանկարչությանն ու երաժշտությունը։ Ընթացքում այլ ոլորտներ ևս սիրեցի», ասում է Արթուրը։

Արթուրը սանտեխնիկա ու ջերմաէներգետիկա է սովորում Եզնիկ Մոզյանի ուսումնարանում։ Ամեն օր դասերից հետո Արթուրը շտապում է Շուշիի Կանաչ ժամ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին), որտեղ նա 2 ամիս է, ինչ  սպասավոր է։ Մտածում է կրթությունը հոգևոր ճեմարանում շարունակելու մասին, և միաժամանակ շարունակում է նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել ինչպես Թումոյում, այնպես էլ Թումոյից դուրս։ Նա համոզված է, որ մի օր այդ ամենն իրեն պետք կգա։ «Կրթությունը իհարկե լավ է, բայց իմ կարծիքով, մարդ պետք է նաև որևէ արհեստի տիրապետի»։

ՄԻ ՓԱՍՏ

Արթուրի վերջին հետաքրքրությունը քունգ ֆուն է։ Արդեն մի ամիս է, ինչ նա հաճախում է արևելյան սպորտի պարապմունքների` իր հարազատ եկեղեցու սարկավագի հետ։

UF5A9176 - Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը IMG 2144 - Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը UF5A7039 - Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը IMG 2295 - Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի ԱրթուրըUF5A7231 - Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը UF5A7359 - Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը  UF5A9143 - Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի ԱրթուրըUF5A7937 - Ֆիլմեր, եկեղեցի ու նույնիսկ քունգ ֆու. Թումո Ստեփանակերտի Արթուրը