Փորձարկումներ ձայների հետ
Թումոցի՜, լավ նորություն ունենք քեզ համար: Հնչյունային ռեժիսոր և կոմպոզիտոր Ուիլ Կլինգենմեյերը վերադառնում է Թումո` վարելու աշխատարան ձայնային ձևավորման (sound design) մասին: 2020-ի փետրվարին դու ունես հնարավորություն սովորել ձայնային ձևավորման հիմունքներն ու շատ ավելին:
Աշխատարանի ընթացքում կստեղծես և կձայնագրես տարբեր ձայներ ու դրանք կօգտագործես քո ընտրած հոլովակի մեջ: Ուիլի հետ միասին կուսումնասիրես Foley արվեստը, որը չափազանց կարևոր է ժամանակակից ֆիլմարտադրության ոլորտում: Կբացահայտես քեզ համար նաև multimedia աշխարհն ու կիմանաս, թե որտեղ են այն օգտագործում:
Նախապայման` Երաժշտություն III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, փետրվարի 3-ից փետրվարի 14-ը, երկուշաբթիից ուրբաթ 15:30 – 19:30-ը։