Փաստագրական լուսանկարչության աշխատարան

Պատրա՞ստ ես պատկերել քեզ շրջապատող յուրահատուկ երևույթները:
Լուսանկարիչ և օպերատոր Լոգո Օլումույիվա գալիս է Թումո՝ վարելու աշխատարան։ Դու հնարավորություն կունենաս բացահայտելու վավերագրական լուսանկարչության կոնցեպտներ ու գաղափարներ: Քաղաքի հետաքրքիր ու անծանոթ փաստերն ուսումնասիրելուց հետո դուրս կգաս փողոց և կլուսանկարես քո փորձառությունները։ Կլուսանկարես քաղաքի հետաքրքիր ճարտարապետությունը և, իհարկե, յուրօրինակ մարդկանց։ Կմշակես ընտրված լուսանկարներդ և աշխատարանի ավարտին կներկայացնես ամբողջական փաստագրական ֆոտոպատմություն քո քաղաքի մասին։

Նախապայման՝ Լուսանկարչություն III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը, երկուշաբթիից ուրբաթ` 15․30 – 19․30։