Ջոն և Հասմիկ Մկրտչյանների հիմնադրամը կամ JHM-ը Թումոյի կարևոր աջակիցն է Հայաստանի և Արցախի բոլոր պատանիներին իրենց պոտենցիալը բացահայտելու հնարավորություն ընձեռելու հարցում: Ցեղասպանությունը վերապրած և Խարբերդից և Գյումրուց ԱՄՆ գաղթածների երեխաների ստեղծած հիմնադրամը աշխատում է Հայաստանի զարգացման և հայկական մշակույթի պահպանման ուղղությամբ: Այս նպատակների ոգուն համաձայն, նրանք աջակցել են Թումո ստուդիաների արհեստագործական և դիզայներական կրթական ծրագրին, Թումո Կողբի շինարարական աշխատանքներին, Գյումրու ամենահին թատրոնի՝ Թումո Գյումրիի նոր տան, վերականգնմանը:
Ջոն և Հասմիկ Մկրտչյաններ, 1974 թվ.
Ջոնն ու Հասմիկը հանդիպել են Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում, պատարագի ժամանակ: Նրանք ամուսնացան կարճ ժամանակ անց՝ 1945 թվականին: Նրանց երկար միասնական կյանքը հիմնված էր այնպիսի ընդհանրությունների վրա, ինչպիսիք են` աշխատելաոճը, կրթության արժեվորումը և, իհարկե, սերը հայկական ամեն ինչի նկատմամբ: Միասին նրանք զրոյից ստեղծեցին մի շարք հաջողակ ձեռնարկություններ՝ աղբահանության ծառայություն, խաղատուն, ներդրում արեցին մի քանի բիզնես նախագծերի մեջ, որոնք ֆինանսապես ապահովեցին իրենց, իրենց մեծացող ընտանիքը և աշխարհով մեկ մեծաթիվ հայերի կյանքն ու ապագան կանխորոշող բարեգործական ծրագրերը: 1960-ականներին նրանք սկսեցին ճանապարհորդել աշխարհով, այդ թվում՝ Սովետական Հայաստան՝ այցելելու Ջոնի ընտանիքին:
Ջոնն ու Հասմիկը Ստամբուլում , 1986 թվ, օգոստոս
Հայերի կյանքի վրա հնարավորինս դրական ազդեցությունն ապահովելու համար նրանք ստեղծեցին Ջոն և Հասմիկ Մկրտչյանների հիմնադրամը: Երբ JHM-ի ղեկավարները առաջին անգամ այցելեցին Թումո Երևան, նրանք իսկույն հասկանացան, որ Թումոն հենց այնպիսի նախաձեռնություն է, որին Ջոնն ու Հասմիկը անպայման կաջակցեին. «Հայ պատանիներին արդիական, գործնական և պահանջված հմտություններ տալով՝ Թումոյի կրթական ծրագիրը շեշտը դնում է ստեղծագործական ազատության վրա,- ասում է JHM-ի հոգաբարձու և Ջոնի և Հասմիկի թոռնուհի Լիսա Գրիգորյանը,- Ներս մտնելու պահից մենք գիտեիք, որ մտերմանալու ենք»:
JHM-ի հսկայական աջակցությամբ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ավելի ու ավելի է մոտենում իր առաքելության կյանքի կոչմանը, այն է՝ ապահովել Հայաստանի և Արցախի պատանիներին բոլոր գործիքներով՝ բացահայտելու և զարգացնելու իրենց ներուժը: Մենք շնորհակալ ենք մեր ծրագրի միջոցով Հայաստանի կրթության զարգացմանն ուղղված իրենց ջանքերի և նվիրումի համար:
JHM-ի հոգաբարձու և Ջոնի և Հասմիկի թոռնուհի Լիսա Գրիգորյանը՝ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ Թումո Գյումրիի նոր շենքում շրջելիս
«JHM-ը հավատում է, որ Հայաստանի ապագան իր երիտասարդության ձեռքերում է և որ երկրի ամենակարևոր ռեսուրսը իր բնակչության մտքի և ձեռնարկատիրական տաղանդի մեջ է,- բացատրում է Լիսան,- Մենք մեծ ոգևորությամբ ենք աջակցում Թումոյին, որովհետև իր նախաձեռնություններն զարգացնում են այդ ներուժը ստեղծարար ձևով և մեծ մասշտաբներով»: