tumo from hvkonome 02 - Մնա տանը, արի Թումո
03 - Մնա տանը, արի Թումո

Մնա տանը, արի Թումո

Մենք չենք ուզում, որ դու հետ մնաս Թումոյի կրթական ընթացքից, և այս վիրուսային շրջանում Թումոյի ամբողջ կրթական ծրագիրը տեղափոխել ենք առցանց տիրույթ: Տնից Թումո գալու համար քեզ անհրաժեշտ է միայն համացանց և համակարգիչ: Չունենալու դեպքում` անպայման զանգահարիր Թումո և տեղեկացրու դրա մասին:

tumo m 1 860x648 - Մնա տանը, արի Թումո

Ինչպե՞ս միանալ

  • Դու կարող ես մուտք գործել Թումո շավիղ, կատարել ինքնուսուցման վարժանքներ և մասնակցել դասընթացների։ 
  • Վարժանքներդ կարող ես կատարել քո դասի օրն ու ժամին։ 
  • Շավիղ կարող ես մտնել ստորև նշված հղումներով. էջում կմուտքագրես Թումոյի քո օգտանունն ու գաղտնաբառը:
  • Շավիղ մուտք գործել հնարավոր է համացանցին միացած ցանկացած համակարգչից, սակայն այն չի աշխատի հեռախոսով կամ պլանշետով: Որևէ հատուկ ծրագիր ներբեռնելու կարիք չկա․ ամեն բան հասալի է շավիղում առցանց:
  • Վարժանքներ կատարելիս կարող ես հարց տալ քո մարզչին չաթի միջոցով:

Մուտք գործիր շավիղ այստեղ

Առցանց դասընթացներ

Թումոյի դասընթացները նույնպես անց են կացվում առցանց: Դրանց գրանցումը տեղի է ունենում շավիղում` ինչպես միշտ:

Առցանց աշխատարաններ

Աշխատարանները նույնպես առցանց են: Դրանց ընթացքում դու աշխատում ես աշխարհի տարբեր ծայրերից քեզ հետ կապվող մասնագետների հետ` իրականացնելով նախագծեր տարբեր ոլորտներում։ Աշխատարաններին նույնպես կարող ես գրանցվել շավիղում:

Բացակայություններ

Շատ կարևոր է իմանալ դասերից բացակայությունների կանոնակարգն ու խուսափել «անհարգելի» բացակայություններից․

  • Եթե բացակայելու ես դասընթացից, հարկավոր է նախապես տեղյակ պահել մարզիչիդ, որպեսզի հետագայում կարողանաս մասնակցել նախընտրածդ դասընթացին նույն ոլորտում: 
  • 2 և ավելի բացակաների դեպքում, ցավոք, դու չես կարողանա շարունակել մասնակցել դասընթացին: Այն քեզ համար նորից հասանելի կլինի որոշ ժամանակ անց:

 

Կապ մարզչիդ հետ.

  • Թումո շավիղ մուտք գործելիս էկրանի ներքևի աջ անկյունում կտեսնես փոքրիկ պատուհան։ Հենց այդ պատուհանն էլ մեր առցանց չաթն է, որի միջոցով էլ կստանաս հարցերիդ պատասխանները։ Չաթն ակտիվ է քո ինքնուսուցման ժամերին։ Ինքնուսուցման ժամերից դուրս դու կրկին կարող ես օգտագործել չաթը, սակայն պատասխանն արդեն կստանաս մի փոքր ուշ` Թումոյի էլ. հասցեիդ։
  • Դու կարող ես մարզչիդ նամակներ գրել նաև Թումոյի էլ. հասցեով։ Չմոռանաս ամեն օր ստուգել էլ. հասցեդ, որպեսզի ստանաս նորություններ ու դասընթացներիդ վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։

Դեռ Թումո ուսանող չե՞ս։ Սեղմիր կոճակին․

Հաճախ տրվող հարցեր

Թումո շավիղ մուտք գործելու համար հարկավոր է համակարգչով անցնել հետևյալ հղումներով`

Երևան – evn.tumo.world
Գյումրի – gm.tumo.world
Դիլիջան – dj.tumo.world
Ստեփանակերտ – sk.tumo.world

Այո, կարող ես մուտք գործել ցանկացած ժամանակ, սակայն միայն դասի օր ու ժամ ընտրելու կամ փոփոխելու համար, իսկ վարժանքները կարող ես կատարել միայն քո հիմնական դասի օրն ու ժամին: Շուտով հնարավորություն կլինի նաև ամրագրել հավելյալ դասաժամ:

Այս պահին դու կարող ես կատարել ինքնուսուցման վարժանքները միայն համակարգչով։ Հեռախոսով ու պլանշետով մուտք գործելիս միայն կարող ես տեսնել քո շավիղը և ստանալ որոշ տեղեկատվություն։

Այո՛։ Քո հիմնական դասընթացները նույնպես հասանելի են առցանց տարբերակով։ Քեզ հասանելի դասընթացները կարող ես տեսնել, երբ մուտք գործես Թումո շավիղ։

 

Ցանկացած խնդրի դեպքում կարող ես գրել Թումոյի մարզիչներին շավիղի ներքևի աջ կողմում բացված չաթի միջոցով: Բացի այդ, կարող ես զանգահարել Թումո հետևյալ հեռախոսահամարներով և ժամանակացույցով`

Երևան +37410398413
Գյումրի +374 95283822
Դիլիջան +374 95283823
Ստեփանակերտ +37410398413
Երկուշաբթի֊ուրբաթ | 10:00-19:00

Հարկավոր է նախապես տեղեկացնել այդ մասին քո մարզչին, և նա կհուշի քեզ ինչ անել։

Այո՛։ Կարող ես մուտք գործել շավիղ, վերևի աջ անկյունում ընտրել հասանելի դասաժամերից մեկը։ Այն ակտիվ կլինի մեկ շաբաթ հետո։

Կարող ես զանգահարել +37410398413 հեռախոսահամարով: Այս դեպքում մենք ժամանակավոր կփոխենք ձեզնից մեկի դասաժամը, որպեսզի հնարավոր լինի տարբեր ժամերի միանալ: