ՏԱՐԲԵՐՎՈՂ
– Չէ՛:
– Դժվար բան չկա Կարեն, փորձի՜ր,-գոռում էին տղաները կանչելով Կարենին ֆուտբոլ խաղալու:
– Չեք հասկանում պարզապես չեմ սիրում ֆուտբոլը ու ընդհանրապես… ինչպե՞ս կարելի է սիրել այն, ինքն իրենով տարօրինակ է` 20 հոգի վազում են մի գնդակի հետևից, իսկ 2-ն անմիաստ ցատկում են բռնելու այն… նույնիսկ ծիծաղելի է: – Հավես է Կարեն,- ասաց ընկերներից մեկը:
– Տաղտկալի է… ու՜ֆ, հոգնեցի ես գնացի տուն:
Լսվեց դռան ճռոցի արձագանքը քարուքանդ եղած տան ներսում: Պատերի խոնավությունը և դրսից թափանցած քամին դարձնում էր ներսն ավելի սառը քան դրսում էր:
– Մա՜մ,- լսվեց Կարենի ձայնը,- լա՞վ ես, ես եկա:
Խարխուլ, մի քանի տեղից մեխված ու հնացած փայտից մահճակալին պառկել էր Կարենի մայրը:
– Մամ, դեղերդ խմե՞լ ես: Մայրը թեքեց երեսը և ոչինչ չասաց: Կարենը գնաց բացեց պահարանն ու տեսավ, որ կրկին դեղերը վերջացել են: Այդ ժամ լռության միակ խաղդողն եղավ դռան ճռոցը և ներս սուրող քամու ձայնը: Ներս մտավ Կարենի հայրը` Վարդանը արդեն ծեր, հագին հնաոճ կոշիկներ, բաց երկնագույն վերարկուն հագին, որի մի գրպանից կախվել էր կեղտոտ թաշկինակը:
– Պա`պ,- Կարենը բարկացած,- հերիք աշխատես, ոչինչ այսպես էլ է լավ, էս օրերնել կանցնեն, քեզ ծանրաբեռնվել չի կարելի… Առանց այն էլ հիվանդ ես: – Դու իմ մասին մի մտածիր, ասա՛ դասերտ արե՞լ ես,- հարցրեց հայրը վերարկուն կախելով:
– Հա՛, տներն էլ եմ հավաքել, իսկ դու շատ մի ծանրաբեռնվիր:
Ու՜ֆ, Կարե՛ն,- ասաց հայրը Կարենին կրծքին սեղմելով,- Ընկերներդ դրսում ֆուտբոլ են խաղում, ինչու՞ չես միանում նրանց, դուրս արի շփվիր, խաղա նրանց հետ: – Նա չի սիրում ֆուտբոլ, չգիտե՞ս,- հազիվ լսվեց հիվանդ մոր կակազող ձայնը: Նստեցին ընթրիքի: Ընթրիքնել լավ անցավ, ջերմ մտնոլորտում:
Ժամը տասնմեկն էր: Բոլոր տների լույսերը մարվեցին մի քանի րոպեում: – Մի օր մենքել կապրենք լավ տան մեջ, բայց ես կգամ այս տուն, երբ կարոտեմ այն,- կամացուկ շշնջում էր Կարենը:
-Դրա համար պետք է լավ սովորես, որ լավ աշխատանք գտնես … մեզ էլ պահես,- ծիծաղելով ասաց հայրը: Կարենը տեղից վեր թռավ, մի քանի վարկյան հոր դեմքին նայելով պառկեց ու քնեց:
Առավոտն ազդարարեց աքաղաղի ձայնը: Կարենի աչքերը բացվեցին միանգամից: Նա վերկացավ, մի աչքը բաց մի աչքը փակ, քնաթաթախ սկսեց հագնվել:
Պատահական երկու ոտքը մտցրեց տաբատի մեկ ոտքի մեջ, բայց ոչինչ հանեց ու հանգիստ հագավ: Տաք վերնաշապիկը հագավ տան ցուրտ լինելու պատճառով: Սկսեց քնաթաթախ քայլել դեպի միջանցք, բայց նրան միանգամից սթափեցրեց մոր ձայնը, ով ջուր էր ուզում: Տալով ջուրը և հարցնելով, թէ մայրն ինչպես է` դուրս եկավ տանից: Բակում արդեն հավաքվել էր ֆուտբոլի կազմը, երբ լսեց նրանց ուրախ խոսակցությունը: Խորանալով և մոտենալով նրանց նա սկսում է լսել այն փաստը, որ գյուղում վաղը բացվելու է անվճար ֆուտբոլի ուսուցման խմբակ:
– Չէ՛ անհնար է, այն էլ այստեղ,- միջամտեց Կարենն ընկերներին վախեցնելով ու արագ գնաց տուն:
– Ի՞նչ է պատահել,- հազիվ մի կողմ թեքվելով հարցրեց մայրը:
– Որոշել են ֆուտբոլի խմբակ բացել գյուղում, չէ մի:
Մայրը զարմանալով,- Իսկ դու ինչու ես նեղվում, մի գնա,- նայելով Կարենի դեմքին,- Կամ, եթե ինձ լսես կգնաս գուցե հավանե՞ս, դա քեզ նաև կարող է ապագա դառնալ: Կարենը վրդովված նայեց մոր դեմքին ու ոչինչ չասաց, միան կամաց շշնջում էր. – Երբեք… հաց կերե՞լ ես, չնայած ես պետք է եփեմ, կներես մամ, հիմա: Կարենը գնաց խոհանոց և սկսեց կարտոֆիլ մաքրել, թերևս դա միակ բանն էր, որ այդ ժամ կար: Մտածելով մոր ասածների մասին նա միանգամից սկսում էր ինքն իրեն ընդհատել՝ ֆուտբոլից հնարավորինս հեռու մնալու մեկ այլ մտքերով: Մեկ անց կես կարտոֆիլն եփված էր, որի բույրը տարածվել էր անբեղջ տնով մեկ: Միանգամից եկող սառնությունը ազդարարեց հոր գալուստը: Միասին նստեցին ճաշի: Սեղանի շուրջ ևս մեգ անգամ դրվեց Կարենի ֆուտբոլ չսիրելու հարցը: Այս անգամ Կարենի հայրն համաձայն էր մոր հետ, չնայած նրան, որ քիչ էին գալիս համաձայնության: – Լսիր, տղա՛ս,- ասաց հայրը,- գնա՛, գտի՛ր դրա մեջ քո հետաքրքրությունը, տե՛ս այն ավելի հետաքրքիր է քան դու կարծում ես… արի էսպես անենք, գնա, երկու օր մասնակցիր դասերին, տես, թէ չես հավանում էլ մի գնա:
– Պա՞պ,- զարմանալով հարցրեց Կարենը,- Դու էլ ե՞ս համաձայն մամայի հետ: – Հա մայրդ շատ ճիշտ է, լսի՛ր մեզ:
Ընթրիքն ավարտվեց: Կարենը հավաքեց սեղանը ու գնաց դեպի խոհանոց: Լսելով ծնողների խոսաքցությունը` նա սկսեց լվանալ ամանները՝ հին, պղնձե մեծ ամանի մեջ: Սառը ջրին նա արդեն սովորել էր:
Երեկո էր: Արևի ոսկեգույն շողերը ընկան այն հացամանի վրա, որը մեծ մասամբ միշտ դատարկ էր: Այս անգամ կարենը շուտ պառկեց քնելու: Գլուխը դնելով բարձին սկսեց մտածել. « Ծնողներս ճիշտ են, ֆուտբոլը կարող է և ինձ դուր գալ, նաև ապագա հանդիսանալ, մինչև չփորցեմ չեմ իմանա, առանց այն էլ ուսումով չեմ փայլում: Մեր վիճակն էլ շատ վատ է: Բայց, ատում եմ է ֆուտբոլը ինչպես եմ սովորելու, միևնույն ժամանակ մինչև մասնագիտություն ընտրելս մորս ու հորս վիճակն ավելի կվատանա: Ու՛ֆ չգիտեմ, վաղն արժի փորձել »:
Լույսը դեռ չէր բացվել, երբ Կարենն արդեն արթուն էր: Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Կարենն այսպես թէ այնպես, գնաց ֆուտբոլի առաջին օրվա ուսուցման
դասին: Շատերն էին ներկա` համարյա բակի բոլոր տղաները, նույնիսկ աղջիկներ քանակն էր մեծ: Կարենը մտածում էր, որ իր հետ ինչ որ բան այն չէ, աղջիկներն էլ են սիրում, իսկ նա ուղակի ատում է ֆուտբոլը: Նրա ծանոթները զարմացան այն փաստի վրա, որ նա եկել է ֆուտբոլի առաջին դասին:
Լսվեց սուլիչի ձայնը և առաջ եկավ ուսուցիչը: Ծանոթացավ նրանց հետ ու սկսվեց ֆուտբոլի առաջին դասը: Ի տարբերություն նրա ընկերնեի նա ավելի լավ էր խաղում ֆուտբոլ, այնքան լավ, որ արժանացավ մարզչի գովասանքին, չնայած նրան, որ Կարենը առաջին անգամ էր խաղում ֆուտբոլ:
Տանը կիսվեց իր առաջին օրվա տպավորություններով, սակայն վերջում հավելեց նորից, որ ատում է ֆուտբոլը:
Հաջորդ օրը նա գնաց երկրորդ ֆուտբոլային պարապունքին, որն արդեն որոշիչ էր` շարունակելու՞, թէ՞ դուրս գալու: Երկրորդ օրն էլ անցավ բավականին լավ, նույնիսկ առաջինից լավ: Մարզիչը պարզապես զարմացած էր Կարենի արդյունքներից, իսկ
ընկերներն ուղակի ապշած էին: Վերադառնալով տուն, ճանապարհին Կարենը մտածում էր իր ծնողների մասին և իր մասնագիտության, միևնուն ժամանակ իր նախասիրությունների վերաբերյալ, որոնք այնքան հեռու էին, որ թվում էր երբեք էլ չէին իրականանալու:
– Դե, տղա՛ս, ինչ որոշեցիր,- հարցրեց հայրն անհամբեր: Կարենը հիշելով իրենց ընտանեկան վատ վիճակի, մոր վատառողջության և մասնագիտության այն ամենահարմար ուղին ունենալու մասին` ասում է հորը, որ ուզում է շարունակել սովորել, ինքն իրեն առաջ բերելով այն միտքը, որ կարող է ժամանակի ընթացքում սիրել, մեկ է լավ է ստացվում:
Այսպես անցան օրերը: Ավելի ու ավելի էր Կարենը հմտանում իր գործի մեջ: Անցան տարիներ:
Լսվեց դռան թակոցը: Կարենի մայրը երկրորդ հարկից իջնելով արագ հասավ դռանը բացելով ու վերցնելով թերթը: Թերթի գլխավոր հերոսը` ոչ այլ ոք էր, քան հենց ինքը` Կարենը: Նա համարվում էր ամենապահանջված ֆուտբոլիստն ամբողջ հայաստանում: :
– Լավ է, որ փառքը քեզ չփոխեց,- արցունքները սրբելով ասաց մայրը նայելով թերթում տպված նկարին: Նա հնարավորինս հոգ էր տանում, որդու մասին: Երեկոյան Կարենն արդեն հանգիստ նստել էր ճոճաթոռին և մտածում էր: Հետո բարձրաձայն.
– Ես հասա հաջողությունների, ունեցա այն տունը որ երբևէ երազել էի, բուժեցի ծնողներիս, բայց… բայց երբեք չսիրեցի ֆուտբոլը,- ասաց Կարենը անջատելով իր իսկ խաղով համեմված ֆուտբոլի տեսահեռարձակումը: