Վալերիա Հարությունյանն ու իր «թումոյական մարաթոնը»

Վալերիա Հարությունյանն ու իր «թումոյական մարաթոնը»

– Երբ դեռ նոր էի գրանցվել, շատ անհամբեր էի: Արդեն բոլոր մարզիչների անուններն անգիր գիտեի ու մտքիս մեջ նրանց կերպարներն էի ստեղծել, – ասում է նա:

Թումո Ստեփանակերտում Վալերիան ընտրեց այն ոլորտները, որոնց մասին մոտավոր պատկերացումներ ուներ: Այսօր սակայն նա իր առաջ հստակ նպատակ է դրել` մինչև 18 տարեկան լրանալը մասնակցել ու հաջողել բոլոր դասընթացները:

-Նախ, ուզում եմ փորձված միջոցով ինձ ապագա մասնագիտություն ընտրել, երկրորդ` ուզում եմ հնարավորինս շատ հմտություններ ձեռք բերել: – համոզված է թումոցին:

Վալերիան երկար տարիներ հեռուստատեսային նախագծի հաղարդավար էր ու վստահ էր, որ ինչ-ինչ, բայց հաղորդակցման ու ազատ արտահայտվելու խնդիր չունի:

– Մտքերս գրագետ ձևակերպել ու անկաշկանդ արտահայտվել Թումոյում սովորեցի:

Թումոն ինքնավստահություն տվեց, ոգևորեց ձգտել ավելիին ու մի քանի անգամ ընդարձակեց ընկերներիս շրջանակն ու աշխարհագրությունը, – պատմում է Վալերիան:

Վալերիան նաև Թումոն գովազդող դեմքերից է: Նա Ստեփանակերտի քաղաքային դեղին ավտոբուսներին փակցված պաստառներից անցորդներին ամեն օր ժպտացող «մշտական ուղևորն է»:

 

ՄԻ ՓԱՍՏ

Վալերիան գլուխն է գովում, որ անկախ նրանից, թե որքան շատ է ուտում, չի չաղանում: