Սևանցի Գայանեի ու Թումոյի «վարակիչ» լինելու մասին

Սևանցի Գայանեի ու  Թումոյի «վարակիչ» լինելու մասին

«Ամեն տարի ավելի ու ավելի եմ համոզվում, որ Թումո գալը լավագույն որոշումն էր՝ անկախ հեռավորությունից ու ճանապարհային բարդություններից»,- սա թումոցի Գայանե Սաֆարյանի պատասխանն է մեր՝ «հոգնեցնող չէ՞ Սևանից շաբաթը մի քանի անգամ Դիլիջան գալը» հարցին։

Գայանեն Թումոյով, ինչպես ինքն է ասում «վարակվել» է քրոջից չորս տարի առաջ. «Իհարկե սկզբում չէի հասկանում, թե ինչ պետք է անեի, առաջին մի ամիսը իսկապես բարդ էր։ Բայց հետո, երբ վարժանքների փուլն անցա ու սկսեցի դասընթացներին մասնակցել արդեն Թումո գալու օրերն էի հաշվում»,-ասում է Գայանեն։ Շարունակելով հեռավորության թեման Գայանեն նշեց նաև, որ իր ընկերներից շատերը չեն կարողանում գալ հենց այդ պատճառով․ «Գիտեմ, որ Սևանում բացվելու է Թումո տուփ, շատ ուրախ եմ, որովհետև մեր քաղաքում թեկուզ մինի-Թումո ունենալու պահանջն ու հետաքրքվածությունն մեծ է։ Վերջապես իմ ընկերներն ու հասակակիցները ևս կկարողանան սովորել Թումոյում, իսկ Դիլիջան գնալու խնդիրն էլ կլուծվի»։

img 4387 1024x683 - Սևանցի Գայանեի ու  Թումոյի «վարակիչ» լինելու մասին

Ծրագրավորման ուղին ընտրած Գայանեն այժմ սովորում է Սևանի  բազմագործառութային պետական քոլեջում, որն ավարտելուց հետո մտադիր է տեղափոխվել Երևան՝ ուսումը շարունակելու։ Չնայած նրան, որ Թումոյում ծրագրավորման ոլորտում առաջին քայլերն անելիս նա այդքան էլ չի սիրել այն, որոշ ժամանակ անց միտքը փոխել է։ 

«Թումոյում որևէ ոլորտով չեմ սահմանափակել ինձ, մասնակցել եմ գրեթե բոլոր դասընթացներին և միայն վերջում ընտրել ինձ ամենաշատը հետաքրքրողները։ Այդպես որոշ ժամանակ առաջ գնացի ծրագրավորման դասընթացի, սակայն մի քանի դաս հետո հասկացա, որ չի գրավում, բացակայեցի ու դուրս մնացի դասընթացից։  Բայց մի տարի անց նորից ընտրեցի այդ ոլորտը։ Այժմ առաջին մակարդակն արդեն հաղթահարել եմ, սպասում եմ երկրորդին»,- խոսելով մասնագիտության ընտրության մասին ասում է Գայանեն։

Տարբեր ոլորտներում իրեն փորձած ուսանողից, իհարկե սպասելի է նաև լավ արդյունքներ։ Գայանեի այս լուսանկարը նախորդ տարի ընդգրկվել է Թումոյի hall of fame լավագույն աշխատանքների շարքում։

Like
Like Love Haha Wow Sad Angry
61