Լուսինե Միրզոյանն է Թումո Ստեփանակերտից: Նա արվեստի ապագա մենեջեր է: Սկզբում երազում էր ռեժիսոր դառնալ, հետո` մտափոխվեց: Բայց մտափոխվելուց առաջ Լուսինեն հասցրեց մի կարևոր գործ անել այդ ոլորտում: Ֆիլմերի աշխատարանի ընթացքում Լուսինեն և ընկերները նկարահանեցին Ստեփանակերտի լեգենդար թատրոնի մասին «Լռություն. փորձը սկսված է» ֆիլմը: Թատրոնի շենքը վատթար վիճակում է և Թումո Ստեփանակերտի ուսանողները, ֆիլմարտադրության մասին գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ, փորձեցին նաև ուշադրություն հրավիրել հարցի վերաբերյալ:
Լուսինեն անհամբեր սպասում է 18 տարեկանը լրանալուն, որպեսզի շուրջերկրյա իր ճանապարհորդությանը մեկնի: Մեկնարկը կտա Չեխիայի մայրաքաղաք Պրահայից: