Ստեղծելով Հոլիվուդյան Փիթչեր
Գիտե՞ս ինչ է փիթչը: «Մատանիների Տիրակալը» տրիլոգիայի, «Ալիսան Հրաշքների աշխարհում», «Space Jam» և մի շարք հանրահայտ ֆիլմերի կադրավորման, վիզուալ էֆֆեկտների, գաղափարների մշակման ու իրագործման արտիստ Ռոջեր Կուպելյանը գալիս է Թումո Ստեփանակերտ՝ վարելու մի գժոտ աշխատարան։
Աշխատարանը ուղղված է լինելու մեկուսացված տարածքների ուսումնասիրմանն ու ֆիլմերում դրանց կիրառմանը՝ հանդիսատեսի մեծ լսարան գրավելու նպատակով։ Ամբողջ ընթացքը ուղղված է լինելու ֆիլմի գաղափարի նախնական տարբերակի՝ փիթչի ստեղծմանը։ Ստեղծելու ես գրավիչ, ամբողջապես կամ մասամբ անիմացված կադրավորում ու ձեռք ես բերելու վիզուալիզացիայի ու արտադրության հսկայական գիտելիքներ։
Նախապայման՝ 3D Մոդելավորում III կամ Շարծական Գրաֆիկա III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում,հոկտեմբերի 28-ից 31-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15.30-19.30։