Փոդքասթից ստեղծագրություն
Անի Ասատրյանի մինի-դասընթացի ուսանողները սովորել են համադրել փոդքասթինգն ու ստեղծագրությունը՝ կառուցելով ինտերակտիվ պատմություններ։
Անգելնինա Աֆյան – 15
Թումո Երևան
Նայում եմ շուրջս ու բոլորի գոտկատեղերին մեծ երկաթե շրջանակներ են, որ ուզես էլ, շատ չես մոտենա։ Սրճարաններից էլի ջազի էսթետիկ հոտը չի գալիս, մենակ արագ-արագ պատրաստված ու մի քիչ վառված սուրճի հոտը, որ մարդիկ չեն էլ վայելում․ դեղի պես կուլ են տալիս ու լքում սրճարանը, որ չհասցնես իրենց մասին պատմություններ հորինել, իրենց շորերը չուսումնասիրես, թաքուն մի-երկու սկետչ չանես, իրենց մասին երազանքներ չհորինես։
Փախուստիդ պատմությունը
Կերպարներ, պայմաններ, գործողություն, կոնֆլիկտ, դիալոգներ. փազլի ամեն կտորը կարևոր է լավ պատմություն կառուցելու համար: Վիոլետ Գրիգորյանի դասընթացի ընթացքում ուսանողները հավաքել են այդ փազլը և ստացել անհատական պատմություններ։
Անգելնինա Աֆյան – 15
Թումո Երևան
Ձայնային տատանումներ կամ էլեկտրամագնիսական ճառագայթում
Եթե հեռափոխադրումն ակտուալ լիներ, ուրեմն դեզը երևի հենց այն սարքը կլիներ, որ քեզ պիտի կուլ տա ու թքի ինչ-որ ուրիշ աշխարհ։
Երրորդ համաշխարհայինն իր մաշկի վրա կրած Միքայելի մարմինը վերջապես արթնացավ ինչ-որ սենյակում, որտեղ նույնիսկ չեն լսվում մեքենաների անվերջ խցանումների ձայները։ Թվում է, թե անցել է մի պորտալ, կամ էլ, ո՞վ գիտի, գուցե, սև խոռո՞չն է հատել չարաճճին, կամ էլ պարզապես փաբի՝ իր այդքան սիրելի սառույցով վիսկին է գլխին մի լա՜վ դմդմփացրել․․․
Միլենա Բարսեղովա – 19
Թումո Երևան
“Ամբբողջ մարնովս Հոսանքէ անցնում։ ոնց որմաշկիս տակ լարեր լինեն”
Մի քանի րոպե անց դարձյալ լսվեց հաղորդագրության ազդանշանը.
“Դա զգայական հալյոցինացիաներեն։։ շտապ օգնություն չկա ընդհանրապես ոչոք չկա”
“Ի՞նչ է կատարվում այս մարդու հետ”,- մտածեց Վահեն։
“Ինչու՞ ոչ ոք չկա”
“Էվակուացիա”
Վահեն դժվարությամբ կուլ տվեց կոկորդին կպած քարը։
“Ի՞նչ համաճարակ է”
“IMMENS վիրուս”
Գոհար Սարգսյան – 16
Թումո Երևան
Վազգեն Կարապետիչը արթնացավ փոքր մութ… արկղու՞ մ: Չէ՛, չէ՛, պահարանում:
Հիշողությունները դանդաղ էին վերադառնում. ցավող ծնկի պատճառով նա եկել էր բժշկի եւ
ինքնուրույն էր մտել պահարան, երբ միջանցքից ինչ-որ մեկը գոռացել էր՝ թաքնվե՛ք:
-”Ուրեմն ինձ պատանդ չեն վերցրել: Արդեն լավ ա”:
Ժասմեն Բադալյան – 16
Թումո Երևան
“Ցավում եմ, որ փախուստը չկայացավ: Այսօր երեկոյան դու ունես մի վերջին հնարավորություն: Միանձնուհիները բոլոր լեռնականներին ուղարկել են իրենց բնակավայր`
տարածքը չի հսկվում: Իսկ կիրակի երեկոյան նրանք երգելու են մինչեւ առավոտ: Ես գիշերը ժամը երեքին կգամ, քո ու քրոջդ սենյակների դռները կբացեմ: Մնացածը ձեզնից է կախված, աննկատ դուրս եկեք եկեղեցուց”:
Անի Սաֆարյան – 14
Թումո Երևան
-Կլաուստրաֆոբիա, գրողը քեզ տանի։
Խորը շունչ, աչքերը փակ, դանդաղ հաշվում ենք մինչեւ տասը, բացում ենք աչքերը։ Հայացքը անհանգստորեն փնտրում է այն ձողիկը, որից կարելի է բռնվել ու փրկվել եզրավոր օվկիանոսում։ 1, 2, 3, Լիդան բարձրանում է, ուղղում ճմրթված սեւ կոստյումը, 4, Լիդան թուլացնում է վառ կարմիր փողկապը (ինչպիսի անտանելի աքսեսուար), 5, 6, հայացքը ուղղում է լույսի աղբյուրին, 7, 8, և, օ՜, հրաշք, պատուհան։
Տաթև Գասպարյան – 14
Թումո Երևան
Ժանը վերցրեց պարկը, մեջը գրություն կար. «Վերանորո9ի՛ր հեռուստացույցը»։ Սկզբում չհասկացավ 9 թվանշանի իմաստը, բայց երկար մտածելուց հետո գտավ պատասխանը։ Ենթադրեց, որ պիտի 9-րդ սենյակի հեռուստացույցը նորոգի։ Հուսահատ վերեւ նայեց։ Ու ինչ… Առաստաղին մեծ տառերով գրված էր, որ դուռը բացվում է գիշերը՝ ժամը 3։47-ին։
Լիանա Բարսեղյան – 18
Թումո Երևան
-Դե իհարկե՝ դեֆիլե, Դ-Ե-Ֆ-Ի-Լ-Ե:
Խաչբառը լրացնելու ընթացքում Նունեի դեմքը հանկարծ մռայլվեց. ջինսե հոլիդեյ տաբատն ու “Բիթլզի” պատկերով բլուզը վաղուց էր թաղել պահարանի ամենաներքին դարակում: