Սովորիր Kotlin ու OPENRNDR

Թումոցի,

Լավ լուրեր ունենք քեզ համար։ Ծրագրավորող ու ինտերակտիվ դիզայներ Էդվին Ջեյքոբսը վարելու է աշխատարան հենց Թումոյում, որի ընթացքում քեզ սովորեցնելու է ստեղծարար կոդավորման հիմունքները։

Ինչպես գիտես, ստեղծարար կոդավորումը ծրագրավորման նորարարական ուղղություն է, որի նպատակն է դարձնել հավելվածների ստեղծումը տպավորիչ ու ֆունկցիոնալ։ Այս ամենի համար օգտագործելու ես նոր Kotlin ծրագրավորման լեզուն ու OPENRNDR-ի կոդավորման համար նախատեսված գործիքները։ Աշխատարանի ավարտին կներկայացնես քո կողմից OPENRNDR-ի միջոցով կոդավորված ինտերակտիվ ինստալիացիա։

Նախապայման՝ Ծրագրավորում II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում մայիսի 27-ից հունիսի 7-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։