Նոր կինոարտադրություն
Ռեժիսոր ու լուսանկարիչ Մարկոս Մարկոսյանը վերադառնում է Թումո` վարելու աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կստանաս զարգացնել ֆիլմերի ստեղծման հմտություններդ ու կբարձրացնես դրանք լրիվ նոր մակարդակի:
Աշխատարանի ընթացքում կուսումնասիրես ֆիլմերի ստեղծման բոլոր գաղտնիքները` լուսավորության մեթոդներ ու դիզայն, գույների հետ աշխատանք, կամերայի շարժումներ ու շատ ավելին: Շտապի՛ր գրանցվել:
Նախապայման` Ֆիլմերի Ստեղծում II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, ապրիլի 6-ից ապրիլի 24-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15:30 – 19:30