Մշակութային Ժառանգության Թվայնացման աշխատարան
Պատմական հուշարձանների թվայնացումն ու պահպանումը արդի աշխարհի ամենաքննարկվող թեմաներից է: LiDar-ը, ֆոտոգրամետրիան ու 3D տեքստուրաների քարտեզագրումը այս նպատակին ուղղված գործիքներից միայն մի քանիսն են: Ու քանի որ Հայաստանը հայտնի է իր մշակութային հարստությամբ, Դեվին Ղարախանյանն ու Ջեֆ Ուիլկինսը գալիս են Թումո Երևան վարելու աշխատարան, որի ընթացքում էլ կիրականացնես հայկական հին շինություններից մեկի 3D սկանավորումը:
Հնարավորություն կստանաս աշխատել դրոնով` ստեղծելու շինության ֆոտոգրամերիան, հետո կօգտագործես Faro-ն դրա ներսում և դրսում գտնվող բոլոր տեքստուրաները սկանավորելու համար: Հաջորդ քայլը կլինի կուտակած սկանները Unreal Engine տեղափոխելն ու դրանք մշակելը: Աշխատարանի ավարտին կստանաս պատմական շինության և իր շրջակայքի 3D վիրտուալ միջավայրը:
Նախապայման` 3D Մոդելավորում III կամ Խաղերի Ստեղծում III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, հոկտեմբերի 21-ից 31-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15։30 – 19:30։