banner main 01 - Մինի-դասընթացներ` տնից
banner mobile px 03 - Մինի-դասընթացներ` տնից

Ամառը ☀️ թեժ է:

Հունիս և հուլիս ամիսներին #Թումոտնից-ն առաջարկում է շուրջ 50 դասընթաց Թումոյի բոլոր 14 ոլորտներում, որոնց կարող ես մասնակցել ինչպես համակարգչով, այնպես էլ սմարթֆոնով:

Փնտրում ես ավելի խորը մասնագիտացված թեմանե՞ր: Ուշադրություն դարձրու ?️ կծու  դասընթացներին ?️, բայց հաշվի առ, որ դրանցից յուրաքանչյուրն ունի նախապայման-դասընթաց, որը պիտի նախկինում ավարտած լինես: Իսկ եթե դեռևս չես հասցրել մասնակցել Թումոյի հիմնական դասընթացներին, ուրեմն գրանցվիր առանց նախապայման դասընթացներին` դրանք նույնպես կծվության պակաս չունեն և ցանկում նշված են առանց բիբարի:

Դու պետք է անպայման մասնակցես գոնե մեկ դասընթացի: Գրանցվելիս համոզվա՛ծ եղիր, որ դասընթացի քո ընտրած ժամանակացույցը համապատասխանում է գրաֆիկիդ, և կկարողանաս հաճախել դասընթացին մինչև վերջ: Դասընթացներից յուրաքանչյուրն ունի դասերի ժամկետների, օրերի և ժամերի զանազան տարբերակներ, որոնց մանրամասն կարող ես ծանոթանալ արդեն գրանցման փուլում:

Թումոցի՛, մնա՛ տանը ու շարունակիր «գալ» Թումո: