join us ARM 1 - Միացեք մեզ

Դառնալ ուսանող

Թումոյի չորս կենտրոնները բաց են 12-ից 18 տարեկան բոլոր պատանիների համար:

Գրանցվելու համար ներքևի հատվածից անցեք ձեր բնակության վայրին ամենամոտ Թումո կենտրոնի հղումով կամ զանգահարեք։ Պահանջվող դաշտերը լրացնելուց հետո, մի քանի շաբաթների ընթացքում, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի ձեր գրանցման օրը։

Գրանցումից հետո կհրավիրվեք կողմնորոշիչ հանդիպման: Բաց չթողեք այն, որովհետև դրա ընթացքում իմանալու եք ամեն ինչ Թումոյի կրթական ծրագրի մասին, ինչպես նաև օգտակար տեղեկատվություն մասնակցության և վարքագծի կանոնների վերաբերյալ:

Նկատի ունեցեք, որ ուսանող դառնալուց հետո պարտադիր չէ անմիջապես ընտրել ուղղությունները, որոնք ձեզ ամենաշատն են հետաքրքրում մեր 14 հիմնական ուղղություններից։ Ժամանակի ընթացքում նաև մեր օգնությամբ կբացահայտեք ձեր թաքնված կարողությունները:

Բերդի և Գավառի Թումո տուփերի գրանցումը բաց է

Շուտով կմեկնարկի Թումո տուփ նախագիծը, որը մեր կրթական ծրագիրն է՛լ ավելի մոտ ու հասանելի կդարձնի Հայաստանի մարզերում ապրող պատանիներին։ Ծանոթացեք մանրամասներին և դիմեք այստեղ։

for web min - Միացեք մեզ

Միանալ Թումոյի թիմին

Թումոն մշտապես փնտրում է էներգիայով լի մարդկանց, ովքեր մասնագիտացած են մեր հիմնական ուղղություններից և հմտություններից մեկում և պատրաստ են իրենց գիտելիքները կիսել երիտասարդների հետ: Մենք բարձր ենք գնահատում փորձառությունը, նվիրումը, մարդկային հատկանիշները և դրական տրամադրվածությունը:

Վարել աշխատարան

Մենք մշտապես փնտրում ենք ներշնչանքով լի մասնագետների՝ կամավոր հիմունքներով ղեկավարելու մեր աշխատարանները և իրենց փորձով կիսվելու Թումոյի ուսանողների հետ։ Տարեկան ավելի քան 100 մասնագետ աշխարհի զանազան ծայրերից (Ճապոնիայից մինչև Բրազիլիա) գալիս են Թումո վարելու 2 և ավելի շաբաթներ տևող աշխատարաններ ամենատարբեր ոլորտներում։

Մենք կհոգանք ձեր ճանապարհորդության, բնակվելու և նախագծի ծախսերը՝ ներառյալ թռիչքը դեպի Հայաստան և ձեր կացությունը: Մենք նաև կօգնենք ձեզ բացահայտել Հայաստանի ամբողջ գեղեցկությունը: Կարիք չկա, որ ունենաք դասավանդման փորձ, պարզապես պետք է լինեք ձեր ոլորտի մասնագետ և խանդավառությամբ վարեք աշխատարանը: Գրեք մեզ workshops@tumo.org հասցեով: Մենք կօգնենք ձեզ շատ յուրահատուկ և արդյունավետ աշխատարան նախագծել: Դիմելու համար լրացրեք աշխատարանների գրանցման ֆորմը։