Հաճախ տրվող հարցեր

Մեզ բազմաթիվ հարցեր են տալիս: Ահա դրանցից ամենահաճախ հանդիպողների պատասխանները։

Մեր առաջին կենտրոնը գտնվում է հայտնի գրող Հովհաննես Թումանյանի անունը կրող Թումանյանի այգում՝ Երևանում: Այգին, որը տեղացի պատանիները սիրով կրճատել են որպես «Թումո», անվանում տվեց կրթական ծրագրին:

Եթե ձեր տարիքը 12-ից 18 է և դուք բնակվում եք Հայաստանում կամ Արցախում, ապա դուք կարող եք լինել Թումո ուսանող: Հարկավոր է պարզապես նախապես հերթագրվել` Գրանցում բաժնում:

Մեր մեծ երազանքն է Թումոյի կրթական փորձառությունը հասցնել Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր պատանու: Այդ նպատակով մենք ստեղծում ենք Թումո կենտրոնների և մինի Թումոների` Թումո տուփերի ցանց: Մենք կաշխատենք անել հնարավորը, որպեսզի առաջիկայում Թումոն գա քո բնակավայր կամ մոտ լինի դրան:

Թումոն կազմակերպում է հանրային անվճար և բաց միջոցառումներ, օրինակ՝ ֆիլմերի ցուցադրություններ և հանրային դասախոսություններ: 

Բացի այդ, 18-ից 28 տարեկան երիտասարդների համար հատուկ աշխատարաններ են կազմակերպվում Թումո ստուդիաներ նախագծում։ Դրանք գործնական աշխատարաններ են նորաձևության, զարդերի ստեղծման, խոհարարարական արվեստի և դիզայնի ոլորտներում։ Միացեք Ստուդիաներին սոցիալական ցանցերում՝ Facebook-ում և Instagram-ում։

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի շրջանակներում այս պահին գործում է 2 անվճար, տեխնոլոգիական նախագիծ, որոնց կարող է մասնակցել 18-ից բարձր յուրաքանչյուր ոք: Թումո լաբորատորիաների շրջանակներում կարող եք մասնակցել նախագծերի` Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ: Իսկ 42 Երևանում կարող եք մասնագիտանալ ծրագրավորման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, կիբեր անվտանգությունը, խաղերի ստեղծումը և այլն: Հետևեք ԵՄ Թումո համալիրի այս 2 նախագծերին իրենց Facebook էջում:

Հայաստանում Թումո կենտրոնում ուսանող դառնալը անվճար է:

Թումոն դիպլոմ կամ ավարտական վկայական չի տրամադրում: Փոխարենը մենք օգնում ենք ուսանողներին մշակելու իրենց պորտֆոլիոն՝ ընդգրկելով նրանց անցած բոլոր դասընթացների և ծրագրերի արդյունքները: Մենք ցանկանում ենք, որ կենտրոնն ավարտելուց հետո նրանք ոչ միայն խոսեն իրենց հմտությունների մասին, այլ նաև կարողանան ցուցադրել դրանց կիրառման արդյունքները։

Այո. մենք մշտապես փնտրում ենք փորձառու մասնագետների: Եթե դուք սիրում եք ձեր մասնագիտությունը և կուզենայիք աշխատել Հայաստանի ամենահետաքրքրասեր երիտասարդների հետ, լրացրեք հայտը և սկսեք:

Իհարկե: Այց կազմակերպելու համար հարկավոր է այցի օրվանից 1-2 շաբաթ շուտ կարճ էլեկտրոնային նամակ ուղարկել tours@tumo.org հասցեին: Նամակը պետք է անպայման պարունակի հետևյալ տեղեկությունները՝

  • անուն
  • երկիր
  • կազմակերպություն
  • այցի ցանկալի ժամկետը
  • այցելուների թիվը
  • այցի նպատակը

Մինչ հանդիպու՛մ: