educational program ARM - Կրթական ծրագիր

Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից` 14 հիմնական ոլորտներում: Պատանիները այս ամենը համակցում են` շարժվելով անձնական Թումո շավիղով, որը թարմացվում է ըստ իրենց փոփոխվող հետաքրքրությունների և առաջխաղացման:

Animation icon - Կրթական ծրագիր

Անիմացիա

GAME DEV icon 3 - Կրթական ծրագիր

Խաղերի ստեղծում

Film icon - Կրթական ծրագիր

Ֆիլմերի ստեղծում

Web Design icon - Կրթական ծրագիր

Կայքերի մշակում

Music icon - Կրթական ծրագիր

Երաժշտություն

Writing icon - Կրթական ծրագիր

Ստեղծագրություն

Drawing icon - Կրթական ծրագիր

Նկարչություն

c  users hovok downloads focusareas14 12 - Կրթական ծրագիր

Գրաֆիկական դիզայն

3D Modeling icon - Կրթական ծրագիր

Եռաչափ մոդելավորում

Programming icon - Կրթական ծրագիր

Ծրագրավորում

Robotics icon - Կրթական ծրագիր

Ռոբոտաշինություն

Motion Graphics icon - Կրթական ծրագիր

Շարժական գրաֆիկա

Photo icon - Կրթական ծրագիր

Լուսանկարչություն

New Media icon - Կրթական ծրագիր

Նոր մեդիա

Ինքնուսուցում

Ինտերակտիվ և կարճ ինքնուսուցողական վարժանքները ոգեշնչում են և կառուցում նոր հմտություններ։ Թումոյի մարզիչները քաջալերում են պատանիներին և օգնում առաջ շարժվել իրենց կրթական ծրագրով։ Հարյուրավոր վարժանքների մի մասը նախապայմաններ են, որ ուղղորդում են դեպի մասնակցություն դասընթացների՝ ծրագրի յուրաքանչյուր ոլորտում։

Դասընթացներ

Թումոյում գործում են դասընթացներ բոլոր 14 կրթական ոլորտներում։ Սկսնակ, միջին և առաջադեմ դասընթացները ավարտվում են անհատական կամ խմբային նախագծերով, որոնցից յուրաքանչյուրը տեղադրվում է մասնակցի պորֆոլիոյի մեջ, իսկ երբեմն ուղարկվում է մրցույթների և փառատոնների կամ հրապարակվում է առցանց հարթակներում։

Աշխատարաններ

Աշխատարանները կարճատև ծրագրեր են՝ անցկացվող ոլորտի առաջատար մասնագետներ կողմից: Ամեն տարի 100-ից ավելի մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Թումո կամավոր սկզբունքով աշխատելու թումոցիների հետ իրական նախագծերի վրա: Աշխատարանը կարող է տևել ինչպես երկու շաբաթ, այնպես էլ մի քանի ամիս։ Եթե ցանկանում եք վարել աշխատարան և կիսվել ձեր փորձով Թումոյի ուսանողների հետ, ուրեմն անցե՛ք այս հղումով:

Path ARM 2 - Կրթական ծրագիր

Թումո շավիղը

Թումոյի նորարարական «Շավիղ» հարթակը ամփոփում է բոլոր դասընթացները, աշխատարաններն ու վարժանքները մեկ անձնական ուսումնական ծրագրի մեջ: Ուսումնական ծրագիրը մշտապես թարմացվող ժամանակագրություն է, որը ներառում 2 և ավելի տարվա շավիղ: Այն առաջարկում է Թումոյի ծրագրով անցնելու լավագույն ուղին յուրաքանչյուր ուսանողի համար և մշտապես հարմարեցվում է պատանու արագությանն ու հետաքրքրություններին: Պատանիները՝ իրենց գրանցած զարգացմանը,  առաջադրանքների կատարմանն ու մակարդակների հաղթահարելուն  զուգահեռ, լրացնում են սեփական պորտֆոլիոն, որը և հանդիսանում է իրենց գիտելիքները ապացուցող դիպլոմը:

part one arm4 - Կրթական ծրագիր