Կոդավորիր Վիդեո Խաղեր

Pong, Pacman թե՞ Car Racing։ Ո՞ր խաղը կնախընտրես խաղալ կամ գուցե կոտրել։ Airbnb-ի ծրագրավորող Նիտարշան Ռաջկումարի աշխատարանի ընթացքում կուսումնասիրես Reinforcement Learning-ը թեորետիկ ու պրակտիկ տեսանկյուններից, այսինքն կսովորեցնես համակարգչին փոխազդել աշխարհի հետ ու կուտակել ձեռք բերված ինֆորմացիան։ Python ծրագրավորման լեզվով կիրականացնես ժամանակակից առաջադեմ ալգորիթմներից, որոնց միջոցով էլ կկարողանաս խաղեր կոտրել։

Նախապայման՝ Ծրագրավորում III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, մայիսի 20-ից 31-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15.30-19.30։