Կիրառական նախշազարդեր ու դրոշմանիշեր

Նկարազարդող ու A-2-O դիզայն ստուդիայի համահիմնադիր Ալինա Ռոդիոնովան

Գալիս է Թումո, վարելու աշխատարան, որի ընթացքում Հայաստանը կդարձնես նախշազարդեր ու դրոշմանիշեր։

Աշխատարանի ընթացքում կսովորես աշխատել փոքր ձևաչափով ու ստեղծել նախշազարդեր, որոնք ամենուրեք կիրառելի կլինեն։ Կփորձես ստեղծել նախշազարդեր հիմնված քո ուսումնասիրությունների ու թանգարաններում ձեռք բերած տպավորությունների վրա։ Կընտրես հայկական ճարտարապետության կամ արվեստի հատված ու կնկարես դրոշմանիշերի քո եղանակները։

Նախապայման՝ Գրաֆիկ Դիզայն II կամ Նկարչություն II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում ապրիլի 29-ից մայիսի 10-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 18․30։