Our Locations ARM - Կենտրոններ

Թումոն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում` դրանց կից Թումո տուփերով, որոնք տարեց տարի ավելանում են։ Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում և Լիոնում:

0 կենտրոն
0 Թումո տուփեր
0 ուսանող
0 ամսական դասընթաց
0 Թումո շրջանավարտ

Գործընկերներ

JHM final Logo 1 300x151 - Կենտրոններ
Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամը առանցքային դեր է խաղում Թումոյի առաքելության կյանքի կոչման գործում: Հիմնադրամը համագործակցում է Թումոյի հետ այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Թումո ստուդիաները, Գյումրու առաջին թատրոնի վերականգնումն ու այնտեղ Թումո Գյումրիի տեղակայումը, գալիք Թումո Կողբը:
TUMOxCBA am black ARM - Կենտրոններ
Հայաստանի կենտրոնական բանկի հետ համագործակցությունը մեկնարկել է 2013-ին՝ Դիլիջանում Թումոյի բացման շրջանակներում։ Թումո Դիլիջանը գտնվում է քաղաքի կենտրոնական գրադարանի շենքում, և մենք այժմ աշխատում ենք ՀԿԲ-ի հետ՝ ընդլայնելու Դիլիջանի ծրագիրն ու շրջակա բնակավայրերից ավելի շատ պատանիների ընդգրկելու ուղղությամբ։
TUMOxAGBU am black ARM - Կենտրոններ
1906 թվականին հիմնադրված Հայաստանի բարեգործական ընդհանուր միության նվիրված է Հայաստանում և ամբողջ աշխարհում կրթական, մշակութային և հումանիտար ծրագրեր իրականացնելուն։ ՀԲԸՄ-ի և Թումոյի համագործակցության արդյունքում բացվել են Թումո կենտրոններ Գյումրիում և Ստեփանակերտում՝ հասնելով 3000 ուսանողների։
TUMOxKOGHB am black ARM - Կենտրոններ
Կողբ հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Բուենոս Այրեսից Էկսերթյան, Սիմսիրողլու և Դերեջյան ընտանիքների աջակցության շնորհիվ ներկայումս ևս մի Թումո կենտրոն կառուցվում է Կողբում։ Այն նախատեսված կլինի Հայաստանի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 1000 ուսանողի համար։