Կարճամետրաժ Ֆիլմարտադրություն

Բեմադրող օպերատոր ու լուսանկարիչ Մարգոս Մարգոսյանը գալիս է Թումո` վարելու աշխատարան, որի ընթացքում դու ձեռք կբերես կարճամետրաժ ֆիլմատրադրություն համար անհրաժեշտ բոլոր ունակությունները։

Աշխատարանի ընթացքում ներկա կգտնվես սցենարի ստեղծման, կադրի կառուցման, ֆիլմի գունային մշակման մասին տեսական դասախոսությունների։ Կհասկանաս, թե ինչպես են աշխատում տեսախցիկն ու լույսը ու կսովորես ստեղծել ամբողջական կարճամետրաժ ֆիլմ։

Որպես վերջնական նախագիծ` կներկայացնես ֆիլմ, որը կպատմի մեկ պատմության մասին՝ լինելով նկարահանված երկու տարբեր թիմերի կողմից՝ տարբեր տեսանկյուններից։

Նախապայման՝ Ֆիլմերի Ստեղծում II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հուլիսի 3-ից օգոստոսի 2-ը, երկուշաբթիից ուրբաթ` 15․00 – 19․00։