Կառուցենք Վեբ Սարդեր

Գիտե՞ս, որ Վեբ-սկաներները՝ ավելի հայտնի որպես Վեբ Սարդեր, կայքերից կարող են դուրս բերել գրեթե ցանկացած ինֆորմացիա։ Իսկ գիտե՞ս որ Airbnb-ի ծրագրավորող Վիննի Սյոնգը գալիս է Թումո, վարելու աշխատարան, որի ընթացքում քեզ կսովորեցնի կոդավորել Վեբ Սարդ Python ծրագրավորման լեզվով։

Աշխատարանը կսկսես Python ծրագրավորման լեզվի հետ բազային ծանոթությունից՝ պարամետրեր, դասեր, օբյեկտներ ու ավելին։ Հետո արդեն կիրականացնես տարբեր էքսպերիմենտալ խնդիրներ ու կուտակած գիտելիքներդ կկիրառես Վեբ Սարդի կոդավորման մեջ, որն էլ դուրս կբերի Amazon-ի գրքերի արժեքները՝ հիմնված դրանց ISBN կոդի վրա։

Նախապայման՝ Ծրագրավորում III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, մայիսի 24-ից հուլիսի 9-ը, երկուշաբթիից ուրբաթ` 15.30-19.30: