Խաղերի Ստեղծման աշխատարան
Թումոցի,
Մի հավես խաղ չստեղծե՞նք: Շաքար Մուջուկյանը հենց այդ նպատակով էլ գալու է Թումո: Աշխատարանին ձեռք կբերես Unity-ում խաղ ստեղծելու հիմունքներ ու միարժամանակ արտիստիկ ու կրիտիկական գնահատական տալ կսովորես:
Աշխատարանի առաջին կեսին կխաղաս, կքննարկես, կփնտրես նոր ու յուրօրինակ խաղեր: Ինչպես նաև կծանոթանաս Adobe Illustrator, Adobe Animate, C# և Logic Pro X ծրագրերին: Իսկ արդեն երկրորդ կեսին կստեղծես քո պարզ բայց անհատական ու հետաքրքիր խաղը, որն էլ կցուցադրես աշխատարանի ավարտին կայանալիք ցուցադրությանը:
Նախապայման՝ Խաղերի Ստեղծում II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15:30 – 19:30։