Եթե հարցնեք Թումո Ստեփանակերտի «հին թումոցիներին», թե ո՞վ է Լարիսա Մուսայելյանը, նախ «ձեր ապահովության համար» ձեզ խորհուրդ կտան այսուհետ նրան Լարա ասել (չի սիրում, երբ Լարիսա են ասում): Եվ երկրորդ` կպատմեն Լարայի ստեղծած հրեշների նկարազարդումների մասին:
Թումո Ստեփանակերտը նոր էր բացվել, բոլորը շտապում էին գրանցվել ու նույնն էլ Լարային էին խորհուրդ տալիս:
– Չգիտեմ ինչու ականջի հետև գցեցի Թումո գալու ընկերուհուս հորդորն ու անգամ դասղեկիս հայտարարությունը: Բայց երբ Թումոյի գրանցման վերջին օրվա մասին հաղարդագրություն ստացա, և վերջապես գրանցվեցի:
Թումոյում անցկացրած ժամանակի, դասընթացների ու աշխատարանների հաշիվը Լարան վաղուց է կորցրել: Մի բան միայն հստակ հիշում է. Թումո եկել է լուսանկարչություն սովորելու նպատակով:
– Մանկուց նկարում եմ ու միշտ գիտեի, որ նկարչության հետ կապ ունեցող մասնագիտություն պետք է ընտրեմ: Թումոն ինձ օգնեց ավելի ընդլայնել իմ նպատակների շրջանակները: Քանի որ մինչև հիմա չեմ կողմնորոշվել, թե ավելի շատ լուսանկաչություն եմ սիրում, թե նկարչություն, որոշեցի դառնալ նկարազարդող լուսանկարիչ,- պատմում է Լարան:
Լարան խենթ գաղափար ունի. ուզում է թումոցի ընկերների հետ Ստեփանակերտը ավելի գունավոր ու տրամադրություն ստեղծող դարձնել` քաղաքը լցնելով գրաֆիտիներով:
ՄԻ ՓԱՍՏ
Լարան ընկերուհու Մարիայի հետ սիրում է թղթի կտորների վրա իրար երկտողեր գրել դասի ժամին: Աղջիկները հատուկ լեզու են հորինել ` «մաշլերեն»-ը, իրենց գրածները կոդավորելու համար: