Թումոն անվճար կրթական փորձառություն է, որում պատանիներն իրենք են գծում իրենց կրթական ուղին: Մեր կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների փուլերից` արվեստի և տեխնոլոգիաների 14 ոլորտներում:
Այժմ Թումոն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում` դրանց կից տասնինը Թումո տուփերով։ Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում, Ցյուրիխում, Մանհայմում, Կոիմբրայում, Կիևում և Լիոնում: «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է առաջիկա տարիներին Հայաստանի մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ: Ավելին կենտրոնների և տուփերի մասին իմացեք այստեղ:
Մեր կենտրոնները
Սեմ և Սիլվա Սիմոնյաններ
Թումոյի հիմնադիրներ
Բեյրութում ծնված Սիմոնյանները պատանեկության տարիներին տեղափոխվել են Միացյալ Նահանգներ: Սեմը ներգրավվել է Արլինգթոնի Տեխասի համալսարանի ինժեներական ծրագրում, ապա համահիմնադրել է Ինեթ առաջատար հեռահաղորդակցական ընկերությունը: Սիմոնյանները բազմաթիվ անգամ նշել են իրենց կրթական ուղու զարգացման մեջ հայկական կազմակերպությունների կարևորությունը ու մշտապես նպատակ են ունեցել նման հնարավորություններ ստեղծել սովորելու ձգտում ունեցող հայ երիտասարդների համար: Թումոն այդ ուղղությամբ նրանց ձեռնարկած ամենամեծ քայլն է:
Մարի Լու Փափազեան
Գործադիր տնօրեն