berd box 2 1024x683 - Թումո Տուփ գրանցում

Դարձի՛ր Բերդի, Գավառի կամ Սևանի Թումո տուփի ուսանող

Թումո տուփերի գրանցումը բաց է Տավուշի մարզի Բերդ համայնքի և Գեղարքունիքի մարզի Գավառ ու Սևան քաղաքների ու դրանց հարակից բնակավայրերի պատանիների համար։ Եթե 12-ից 18 տարեկան եք ու ցանկանում եք դառնալ Թումո տուփի ուսանող, ապա գրանցվեք ստորև բերված մասում, ամրագրեք տեղ ու սպասեք` մենք անպայման կապ կհաստատենք ձեզ հետ:

*Սևան քաղաքի Թումո տուփի գրանցումները բացվել են։

Մանրամասներ Թումո տուփի մասին՝

  • Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։
  • Այն հնարավորություն է տալիս հեռավոր և փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը:
  • Թումո տուփը տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ է ապահովում տարեկան շուրջ 320 պատանու։
  • Տվյալ համայնքում կամ քաղաքում ապրող, ինչպես նաև շրջակա բնակավայրերի ուսանողները ինքնուսուցման փուլը անցնում են Թումո տուփում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար տեղափոխվում են ամենամոտ Թումո կենտրոն:
img 0287 1024x683 - Թումո Տուփ գրանցում

Հարցերի դեպքում զանգահարի՜ր +374 95 28 38 23 հեռախոսահամարով։

ԳՐԱՆՑՎԵԼ

Բերդ

Գավառ

Սևան