Դարձի՛ր Բերդի կամ Գավառի Թումո տուփի ուսանող
Թումո տուփերի գրանցումն արդեն բաց է Տավուշի մարզի Բերդ համայնքի և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ու դրանց հարակից բնակավայրերի պատանիների համար։ Եթե 12-ից 18 տարեկան եք ու ցանկանում եք դառնալ Թումո տուփի ուսանող, ապա գրանցվեք ստորև բերված մասում, ամրագրեք տեղ ու սպասեք` մենք անպայման կապ կհաստատենք ձեզ հետ:
*Շուտով կմեկնարկեն նաև Սևան քաղաքի Թումո տուփի գրանցումները։
Մանրամասներ Թումո տուփի մասին՝
- Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։
- Այն հնարավորություն է տալիս հեռավոր և փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը:
- Թումո տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։
- Տվյալ համայնքում կամ քաղաքում գործող և շրջակա բնակավայրերի ուսանողները ինքնուսուցման փուլը կանցնեն Թումո տուփում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար կտեղափոխվեն ամենամոտ Թումո կենտրոն:
Հարցերի դեպքում զանգահարի՜ր +374 95 28 38 23 հեռախոսահամարով։