Գավառ > Դիլիջան < Բերդ

Գավառ > Դիլիջան < Բերդ

Բերդի և Գավառի Թումո տուփերի առաջին ուսանողներն ավարտել են ինքնուսուցման կողմնորոշիչ փուլն ու ընտրել իրենց հետաքրքրող ոլորտները: Նրանք այժմ շարժվում են Թումո Շավիղի ինֆորմատիվ ու գործնական վարժանքներով դեպի դասընթացներ ու աշխատարաններ` ըստ իրենց անհատական հետաքրքրությունների:

Ծանոթացում տեխնոլագիաների և դիզայնի ոլորտներին ու ամեն դասին մի նոր սովորելու բան: Նախապայման վարժանքների առաջին փուլն ավարտելուց հետո պատանիներն արդեն պատրաստ են մասնակցել առաջին դասընթացներին, որի համար պետք է գնան ու՞ր… մոտակա հանգույց կենտրոն` Թումո Դիլիջան:

Այսպես, շաբաթը երկու անգամ Գավառի ու Բերդի տուփերի` դասընթացներիի մասնակցող ուսանողները ուղևորվում են Դիլիջան: Իսկ դրանց ավարտից հետո նրանք կրկին վերադառնալու են իրենց տուփեր` ավելի շատ վարժանքներ անելու և պատրաստվելու հաջորդ դասընթացներին:

Տուփերի ուսանողներն այս ամիս մասնակցում են 3D մոդելավորման, ստեղծագրության ու նկարչության դասընթացներին` Թումո Դիլիջանի այլ ուսանողների հետ միասին:

Ի դեպ, Գավառի ու Բերդի պատանիների շրջանում Թումոյի 14 ոլորտներից ամենապահանջվածներն են` խաղերի ստեղծումը, ծրագրավորումը, լուսանկարչությունը և 3D մոդելավորումը: