Թումո ստուդիաների աշխատարանների ընթացքում ստեղծաված աշխատանքներից բացի, ծրագրի բացման ընթացքում նաև ներկայացված էին տաղանդավոր հայ արհեստավորների և դիզայներների աշխատանքները։ Սկսած Անգել Պարոյանի բազալտե լվացարանից ու Հենրիկ Սոլախյանի փայտե գաթայից, մինչև հանրահայտ Գրիգոր Ժապօթեանի զգեստից և ոսկերիչ Սևան Բիչակչու «Թռչնի պալատ» մատանին։ Ծանոթացեք աշխատանքների և դրանց հեղինակների հետ լուսանկարներում։
Գրիգոր Ժապօթեան
Գրիգորն իր կարիերան սկսել է աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբի մոտ և այժմ իր հոր, մոր և քրոջ հետ ղեկավարում է ընտանեկան ծաղկող բիզնեսը։ Նրա դիզայնի հարուստ, շերտավոր ուրվագծերի միջով անցնում են ժառանգության, ոճի և նորարարության թեմաները։ Նրա աշխատանքներից շատերը ցուցադրվել են «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ և ոչ միայն։
Ժապօթեանի ՝ վեց մասից բաղկացած «Ռեինկարնացիան»՝ 2017-ի գարուն-ամառ հավաքածուն, կենտրոնացած է փետուրների, ամբողջական շրջազգեստների և մարգարիտներով ասեղնագործած դետալների վրա։ Հավաքածուի այս կարճ զգեստն ունի յուրահատուկ ուրվագծեր և շլացուցիչ դետալներ։
Սևան Բիչակչի
Սևան Բիչակչին ոսկերչության աշխարհ է մուտք գործել 12 տարեկանում՝ աշակերտելով վարպետ Հովսեփ Չաթակի ստամբուլյան արհեստանոցում։ Նրա աշխատանքներն այժմ վաճառվում են Նյու Յորքի և Լոնդոնի թանկարժեք խանութներում, և համաշխարհային աստղերից շատերին կարելի է տսնել դրանք կրելիս: Համադրելով վարպետությունն ու գեղարվեստական տեսլականը՝ նա մատանիների մեջ աշխարհներ է ստեղծում և պատմություններ պատմում վզնոցների և ապարանջանների միջոցով։
«Թռչնի պալատ» մատանին ցույց է տալիս Սևանի ոգենշնչումը ճարտարապետությամբ և իր հայրենի Ստամբուլի առեղծվածային տեսարանների ազդեցությունը։
Թռչնի պալատ
Մատանի | Ոսկի, արծաթ, ադամանդներ, քարե քվարց՝ ներքին հատվածում թռչունների պատկերի փորագրությամբ
Հենրիկ Սոլախյան
Հենրիկ Սոլախյանը աշխատում է փայտի, քարի և կավի հետ։ Ավագ վարպետը փոքր տարիքից աշխատել է՝ հասնելով այս արհեստներում հազվադեպ հանդիպող հզորության։ Այժմ նա Երևանի Փայտագործության թանգարանի տնօրենն է և համադրում է իր տպավորիչ փորձը պատմության իմացության և հայկական մշակությում արհեստի ավանդույթների հետ։
Լորենու փայտից պատրաստված այս երկկողմանի կնիքը օգտագործվում է ստանալու համար այնպիսի նախշեր, որոնք կարելի է գտնել գաթայի մեջ։
Վրոյր Ճուպանեան
Վրոյր Ճուպանեանի բազմաբովանդակ աշխատանքի կենտրոնում սոցիալական փոփոխություններ բերող դիզայնի մշակումն է։ Տարայի՝ պարունակությունը թաքցնելն իր մոտ մոտ խորհրդանշում է մշակութային նորմերն ու սպառման վարվելակարգը։ Խոշորացույցի միջով իրերի տեսքի խեղաթյուրումը՝ քաղաքական գործիչների հարաբերությունները մամուլի հետ։
De[cant] հավաքածուն բաղկացած է գինու և կոնյակի համար նախատեսված յուրօրինակ տարաներից։ Դրանց գեղեցիկ, անթափանց արտաքին տեսքը հմայիչ է, իսկ դրանց ուրվագիծը ակնարկում է, թե ինչ խմիչք է ներսում։
De[cant]
Սկահակներ | Կորիան LG HY-MAX
0.5 լ, 0.75 լ, 1 լ
Սյուզան Աբրահամյան
Դերձակների ընտանիքում ծնված Սյուզանին միշտ հիացրել է, թե ինչպես էին գործվածքները մոր ձեռքերում վերածվում ցանկացած իրի։
Երիտասարդ տարիքից նրան դուր էր գալիս զարդերի վրա փոփոխություններ անելը, և նա իր առաջին փորձերը կատարում էր մոր զարդերի վրա։
Լուսիկ Մելոյան (ասեղնագործող)
Փոքր ժամանակ Լուսիկը սիրում էր ասեղնագործել։ Նա հաճախ հոգ էր տանում ընտանիքի տարեցների մասին, և նրա տատիկն էր, որ Լուսիկին գործել սովորեցրեց։ Չնայած Լուսիկի տատիկը կորցրել էր տեսողությունը, տարիների փորձը նրան թույլ էր տալիս Լուսիկին ուղղորդել միայն դիպչելով գործվածքներին։ Լուսիկը շատ կենտրոնացած էր գործում՝ միշտ ձգտելով կատարելության։
Նուրբ ասեղնագործության մեջ Լուսիկ Մելոյանի վարպետությունը երևում է իր բոլոր գործերում։ Նա գործվածքը սկսում է թելից, այնուհետև ընկղմում այն ռետինի մեջ՝ ստանալու համար գործվածքի վերջնական ձևը՝ հիասքանչ վզնոց, որն արտացոլում է ձեռագործության նրբությունն ու բարդությունը:
Վզնոցներ | Ասեղնագործություն, ռեզին, ուլունքներ
Ռեզինի պատրաստումը՝ Արսեն Մխոյանի
Անգել Բարոյան
Անգել Բարոյանը սկսել է գծագրել 5 տարեկանից։ 12 տարեկանում՝ իր առաջին գործիքները գնելուց հետո, նա արդեն փորագրում էր։ Նա գործիքները բերեց տուն և սկսեց կրկնօրինակել տուփի վրայի նմուշները։ Այստեղից սկսեց նրա սերը փորագրության գործիքների հանդեպ։ Անգելը աշակերտել է փորագրության վարպետ Հենրիկ Սոլախյանի մոտ և հետագայում իր տան կողքին սեփական արվեստանոցն է բացել։
Անգելի պես վարպետի ձեռքերում քարը արվեստի գործ է դառնում. 40 կիլոգրամանոց բազալտի կտորը վերածվում է մեկ այլ բանի։ Ներսից մանրակրկիտ փորագրելով՝ վարպետը պատկերել է ավանդական հայկական զարդսանախշեր՝ ամբողջ երկայնքով։
Լվացարան | Բազալտ
Անա Հակոբյան
Անայի ձեռքերում թուղթը դառնում է ամենաազնիվ նյութը, երբ նա բնության գույներն ու ձևերը վերածում է գեղեցկագույն զարդերի։ Բարսելոնայի արհեստանոցից նրա աշխատանքները նավարկում են աշխարհով մեկ՝ խարիսխ գցելով ցուցասրահներում և խանութներում՝ Պալո Ալտոյից մինչև Փարիզ, Մադրիդից մինչև Միլան։
Թղթե վզնոցների հավաքածուն նուրբ աշխարհ է՝ լի բուսական և ծաղկային պատկերներով։ Յուրաքանչյուր աշխատանք ստեղծվել է խնամքով՝ իր մինիմալիստական դիզայնի տակ թաքցնելով այն բարդ տեխնիկաները, որ անհրաժեշտ են այն իրական դարձնելու համար։
Քերըն Չեքերջյան
Միլանից մինչև Ռեյկյավիկ և Տոկիոյից մինչև Բեյրութ՝ Քերընը սերտորեն համագործակցում է արհեստավորների հետ՝ խթանելով նրանց արհեստները։ Նրա աշխատանքները փոփոխվելու հատկություն ունեն՝ կախված դրանք օգտագործողից և համատեքստից։ Քերընի մոտ յուրաքանչյուր իր կապված է նախորդի հետ և այս կապի հետևանքով նոր իմաստ է ստանում։
Արույրե և պղնձե հավաքածուն ստեղծվել է ավանդական արհեստավորների հետ համագործակցության շնորհիվ՝ սերնդից սերունդ՝ հաճախ հորից որդի փոխանցվող գիտելիքների կիրառմամբ։ Այս գիտելիքներն այժմ վերանալու վտանգի տակ են։
Կիսաման
Սննդի աման | Մշակած արույր | Ներքին մասը՝ սննդի համար անվտանգ անագապատ արույր
15.5 (ø) x 6 (h) սմ | 18 (ø) x 7 (h) սմ
Խորդուբորդ սկուտեղ
Սկուտեղ | անագապատ արույր
40 (ø) x 6.5 (h) սմ
Ձիթենու ճյուղ սկուտեղ
Անագապատ արույր
40 (ø) x 2.2 (h) սմ
Ոսկե սկուտեղ | Ոսկեջրած
40 (l) x 15 (w) x 1.2 (h) սմ
Ծերոն Տէօվլեթեան
Փայտ, պլաստիկ, մետաղ… ինչի էլ փոքր Ծերոնը դիպչեր՝ դրանից խաղալիք էր սարքում։ Դեռահաս տարիքում նա ոսկերչական արհեստանոցներում է աշակերտել, իսկ հետագայում սկսել է ստեղծել սեփական յուրօրինակ հավաքածուները՝ ոգեշնչվելով ճարտարապետությամբ և արդյունաբերական նյութերով։ Զերոնն այժմ ապրում է Հայաստանում և աշխատում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
«Տուֆ» հավաքածուում օգտագործված է ավանդական վարդագույն քարը։ Հավաքածուում տուֆը համադրված է արույրի, արծաթի և ոսկու հետ, ինչը ստեղծում է զարդանախշային ալքիմիայի մի նոր տեսակ։
Մատանի | Տուֆ, արույր
Մատանի | Տուֆ, արծաթ
Մատանի | Տուֆ, ոսկեջրած արծաթ
Պաուլա Բահադյան
Պաուլան մեծացել է Բրազիլիայում և այժմ ապրում է Բարսելոնայում։ Նա ստեղծում է փոքր հմայիլներ և զարդեր, որոնք լի են գաղափարով և գեղեցկությամբ։ Հիշողություններով և իրադարձություններով ոգեշնչված՝ նրա գեղեցիկ զարդերը փոխանցում են հույզեր և պատմություններ պատմում։ Փոքր կերամիկական սրտիկները, փսկած փուչիկներն ու զարդարված հնաոճ բրոշները մեզ ծանոթացնում են այդ պատմություններին։
«Հուշեր» շարքը մեր անցյալի դրվագները բերում է ներկա՝ այնպես, ինչպես ժառանգած հմայիլներն են հիշողությունները վառ պահում։ Բրոշները, կախոցներն ու վզնոցները պատուհան են դեպի հիշողություն և գաղափար։
Տատիկի հուշերը
Բրոշ | Արծաթ, մարգարիտ, էմալ, պղինձ, արծաթե նիկել
Հուշերի երկու կողմերը
Կախոց | Արծաթ, փորագրված պղինձ
Հուշ 4
Վզնոց | Արծաթ, փորագրված պղինձ, օքսիդացված արույր, մարգարիտ, ժանյակ