Թումո ստուդիաների ապագա տունը

Թումո ստուդիաների ապագա տունը

Այս գարնանը ճարտարապետների հինգ խմբեր սկսեցին աշխատել մի շատ յուրահատուկ հաստատության դիզայնի իրենց տարբերակը ստեղծելու ուղղությամբ։ Նրանց խնդրել էին պատկերացնել Թումո ստուդիաների՝ 4000 ք.մ. տարածք զբաղեցնող ապագա տունը։ Թումոյի նոր նախաձեռնությունը կենտրոնացած է անալոգային արտադրանք ստեղծելու վրա։ Ճարտարապետներին տրված առաջադրանքը հավակնոտ էր. ստեղծել յուրահատուկ շինություն Թումանյանի այգու սահմանին՝ պատմական Կիևյան կամրջի մոտ։ Վերջինիս համար մշակել այնպիսի դիզայն, որպեսզի այն ժամանակակից դիզայներական տենդենցների առաջամարտիկներ հանդիսացող դիզայներների, արհեստավորների և վարպետների համար ուսուցման կենտրոն և տուն դառնա։ Դեռ ավելին կա։ Կենտրոնը, որը պետք է կառուցվի այգու սահմանին, պետք է դառնա դրա բնական շարունակությունը՝ հարմար մարդկանց և անվնաս բնությանը։

PLATFORM ընկերության առաջարկած նախագիծը, որը հաղթող ճանաչվեց, միանգամից բոլորին դուր էր եկել։ Դրա ստուդիաներն ու արհեստանոցները բաշխված են ընդհանուր հանրային տարածքի շուրջ, իսկ բազմաստիճան տանիքները կրկնապատկում են արդեն իսկ այգում հասանելի կանաչ տարածքը։ Բնական կերպով հարմարվելով վայրի տեղանքին և ունենալով դեպի հյուսիս նայող մեծ պատուհաններ՝ այս դիզայնը շատ արդյունավետ է օգտագործում կլիմայի կառավարման պասիվ լուծումները՝ նվազագույնի հասցնելով ինչպես վնասակար նյութերի արտանետումը, այնպես էլ շինության սպասարկման ծախսերը։

studios2 - Թումո ստուդիաների ապագա տունը
(Հաղթած դիզայնը PLATFORM-ից տեսարանը՝ Թումանյանի այգուց)

Մրցույթին ներկայացված մյուս նախագծերը նույնպես շատ ստեղծարար էին։ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների ներկայացրած դիզայնը հիմնված էր մի հետաքրքիր նախագծի վրա, որն ամբողջովին կազմված էր տրանսպորտային կոնտեյներներից։ Փոքրացնելով կառուցման ծախսերը և ունենալով մոդուլային դասավորություն՝ «Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների դիզայնը հնարավորություն էր տալիս ապագայում մեծացնել շինությունը և նույնիսկ ավելացնել և պակասեցնել մասեր՝ տեղաշարժվող կոնտեյներների տեսքով։

 

studios3 - Թումո ստուդիաների ապագա տունը

(«Ստորակետ» ճարտարապետական ստուդիաների դիզայնը նախատեսում էր կառուցապատում տրանսպորտային կոնտեյներներով)

NORA-ն Ճապոնիայից, Իրանից և Նիդերլանդներից երեք երիտասարդ ճարտարապետների թիմ է։ Նրանք Թումո ստուդիաների արհեստանոցները տեղակայել էին ընդհանուր ներքին բակը շրջապատող օղակի վրա։ Ինչպես նախորդ երկու լուծումները՝ այս դիզայնը ևս զուսպ էր, և դրանում օգտագործված էին վայրի տեղագրության ընձեռած բոլոր հնարավորությունները։ NORA-ն իր առաջարկն արել էր SLA-ի (լանդշաֆտային դիզայն), Terrell-ի (ինժեներական մաս) և Tegmark-ի (վիզուալ մաս) հետ համագործակցությամբ։

studios4 - Թումո ստուդիաների ապագա տունը
(NORA-ի դիզայնը բաղկացած էր լանջը գրկող երկրաչափական օղակից)

Տեղական ARCHcoop ընկերության լուծումը ներառում էր բարձր կառույց, որը կրկնում է Կիևյան կամրջի ուղղահայացությունը, ինչպես նաև ներառում էր հորիզոնական տարածություններ, որտեղ պիտի տեղակայված լինի նախագծի ֆունկցիոնալ տարածքների մեծ մասը։ Վայրի բնական թեքությանը հարմարվելու փոխարեն՝ ARCHcoop-ի նախագիծը գնում է դրան հակառակ՝ նվազագույնի հասցնելով դրա հետքը կառուցապատման մեջ։

studios5 - Թումո ստուդիաների ապագա տունը
(ARCHcoop-ի դիզայնը համատեղում է աչքի ընկնող ուղղահայաց էլեմենտը հորիզոնական տարածությունների հետ)

Ghouyoum Architecture and Design-ը ներկայացրել էր աչքի ընկնող ուղղահայաց էլեմենտների վրա հիմնված ևս մեկ լուծում։ Այս դիզայնը բաղկացած էր երկու շինություններից, որոնք բաժանված էին արդյունաբերական կռունկի տեսք ունեցող կենտրոնական բաց միջանցքով։ Այն գեղեցիկ կերպով միաձուլում է այգու կորագծերը շինության հետ և մարդկանց հնարավորություն տալիս շփվելու Թումո ստուդիաների մասնագետների հետ։

Շինարարությունը կմեկնարկի 2018 թվականի գարնանը։ Մենք հույս ունենք, Թումո ստուդիաների այս նոր տունը կարևոր վայր կդառնա Հայաստանի դիզայներների համար և կօգնի Երևանը դարձնել աշխարհի դիզայնի աճող կենտրոններից մեկը, երբ բացի իր դռները երկու տարուց։

 

Like
Like Love Haha Wow Sad Angry