Թումո Ստեփանակերտի թիմը մեկ շաբաթով «տնավորվել» էր Թումո Երևանում: Առավոտից արդեն ով սուրճով, ով թեյով շտապում էր իր գործին: Նոր վարժանքներ, բլից վարպետության դասեր, թիմային աշխատանք Երևանի թիմի հետ, հանդիումներ Թումոյի տարբեր բաժիների հետ, ծանոթություն ուսանողների գրանցման գործընթացին, stand up ու all staff ժողովներ, նախապատրաստություն նոր ուսումնական տարվան․․․ սա թիմի ամենօրյա զբաղվածության ոչ ամբողջական ցանկն է:
Իսկ ընդմիջումներին էլ, մարզիչները առիթը բաց չեն թողնում Թումանյանի այգում նստել ու Թումոյի բոլոր կենտրոնների մարզիչների հետ քննարկել ամենատարբեր հարցեր՝ սկսած մանկավարժական մոտեցումներից մինչև ուսանողներին մոտիվացնելու նոր հնարքներ: