Թումո Ջինգլեր

Թումոցի,

Իսկ ինչպե՞ս է հնչում Թումոն քեզ համար։ Ջա՞զ, բլյու՞զ կամ գուցե ալտերնատի՞վ։ Էնրիկո Սասսելեգոյի աշխատարանի ընթացքում կփորձես լսել ու զգալ Թումոի ձայները, ապա և վերարտադրել ջինգլերի տեսքով։

Ջինգլը ձայնային բրենդինգի համար օգտագործվող կարճ երգ կամ մեղեդի է։ Էնրիկոյի հետ միասին աշխատարանի ընթացքում կուսւումնասիրես Թումոյի ձայները, կփորձես գտնել ձայնային ամենաստեղծարար նոտաներն ու ստեղծել Թումո ջինգլ, որն էլ կվերարտադրես տարբեր երաժշտական ժանրերում։

Նախապայման՝ Երաժշտություն II

Աշխատարանը կանցկացվի Թումո , մայիսի 27-ից հունիսի 7-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15.30-19.30։