cover - Դիմումների ընդունում Թումո լաբորատորիաների և HIC-ի համատեղ նախագծի համար
cover mobile - Դիմումների ընդունում Թումո լաբորատորիաների և HIC-ի համատեղ նախագծի համար

Դիմումների ընդունում Թումո լաբորատորիաների և HIC-ի համատեղ նախագծի համար

Պահանջվող գիտելիքներ` Ծանոթ լինել ծրագրավորման և կիրառական մաթեմատիկայի հիմունքներին

Մեկնարկը` 24 փետրվարի, 2020

Տևողություն` 3 ամիս

Դիմելու վերջնաժամկետ` 6 փետրվարի, 2020  

Վճար` մասնակցությունն անվճար է

Կարող են մասնակցել` 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները նախագծին մասնակցելու համար կստանան կրեդիտներ:

Ծրագրի մասին

Թումո լաբորատորիաների և Healthcare Innovation Center-ի (HIC) համագործակցությամբ իրականացվող այս ծրագիրը միավորում է առողջապահությունն ու նորագույն տեխնոլոգիաները: Ծրագրի մասնակիցները կհմտանան առողջապահության թվային կառավարման մեջ, կծանոթանան ոլորտի նորարարական մոտեցումներին, կուսումնասիրեն առկա մարտահրավերներն ու հնարավորությունները: 

Ի՞նչ  կսովորեն ուսանողները

Ուսանողները պատկերացում կկազմեն Հայաստանի առողջապահության ոլորտի, միջազգային ստանդարտների ու առողջապահության թվային համակարգերի, գործիքների և իրական կյանքում դրանց կիրառման մասին՝ էլեկտրոնային բժշկական տվյալների հավաքագրումից մինչև հետազոտության համար դրանց օգտագործումը: Ձեռք բերված գիտելիքների շնորհիվ ուսանողները կստեղծեն հավելված, որը Android համակարգի հետ համատեղելի բժշկական սարքավորումներից կհավաքագրի Հայաստանի բոլոր բժշկական հաստատությունների պացիենտների տվյալները:

Պայմաններ`

Թումո լաբորատորիաները բաց կլինեն մասնակիցների համար շաբաթական 3 օր, ժամը 10:00-ից մինչև 15:00-ն:

Մասնակիցները պետք է տրամադրեն նախագծին շաբաթական 12-15 ժամ՝ աշխատելով նախագծերի ու անհատական կամ խմբակային հանձնարարությունների վրա:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է