Թումո Գյումրիի Հարութը

Թումո Գյումրիի Հարութը

Գյումրիի թումոցի Հարութը պատմում է հստակ համոզմունքներ չունենալու իր համոզմունքի մասին։ «Կյանքի մի իրավիճակի համար ընտրված գաղափարախոսությունը կարող է մյուսում չաշխատել։ Այդ պատճառով էլ ես թողնում եմ, որ յուրաքանչյուր իրավիճակն ինքն «ընտրի» իր լուծումը»։ Հենց այս տրամաբանությամբ էլ Հարութը Թումոյում հմտանում է թե՛ արվեստի, թե՛ տեխնոլոգիաների ոլորտներում։

2019 թվականից սկսած նա անցել է ֆիլմերի ստեղծման, նկարչության, ծրագրավորման ու կայքերի մշակման դասընթացները ու մասնակցել բոլոր հնարավոր աշխատարաններին, իսկ սրանից բացի ուսումնասիրել է նաև JavaScript և Python ծրագրավորման լեզուները։ «Որքան էլ արվեստ շատ սիրեմ, հավասարաչափ հետաքրքրված եմ տեխնոլոգիաների ոլորտով։ Երևի թե երկուսի միավորումն ինձ համար ոսկե միջինն է, ինչպես օրինակ արվեստի թվայնացումը»։

«Սուրճը Գյումրիում», խմբային աշխատանքի շրջանականերում Հարութի ստեղծած ֆիլմերից

Թումոյի աշխատարանների շրջանակներում իր քաղաքից ոգեշնչված գորգ հյուսելու, հայկական «Ծիպիլին, Տմբական և Ծիծաղը» հեքիաթը պատկերի վերածելու, vvvv ծրագրավորման լեզվին ծանոթանալու ու Սմիթ անունով ընտանիքի պատմությունը գրելու հետ միասին, Հարութը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում պատասխանատու է սոցիալական մեդիա մարքեթինգի առաջադրանքների մի մասի համար, զբաղվում է կազմակերպչական աշխատանքով, ինչպես նաև նախագծերից մեկի մենեջերն է։ Ըստ Հարութի՝ քիչ աշխատելուց նա ավելի է հոգնում, քան աշխատանքի առատությունից։

«Presque Vu», գրաֆիկ դիզայնի առաջին մակարդակի ավարտական արդյունք

harutyun avoyan - Թումո Գյումրիի Հարութը

Զբաղված կյանքի այս հեղեղի մեջ Հարութն օգտագործում է Թումոյում ձեռք բերած իր հմտությունները։ «Այժմ շատ ավելի շփման մեջ, ավելի ինքնավստահ եմ և սովորել եմ միշտ փնտրել նոր գիտելիքներ։»

 

Հարութի համար Թումո ուղին չի ավարտվում այստեղ։ Նա նպատակն ունի ոգեշնչել թումոցիների հաջորդ սերունդները՝ դառնալով մարզիչ, իսկ հետագայում՝ դասընթացավար։