Հին իր կա՞, տվե՛ք Էդիկին

Հին իր կա՞, տվե՛ք Էդիկին

Մասնագիտության մեջ դեռ չկողմնորոշված Էդիկ Գյուրջողլյանը 13 տարեկանում արդեն իսկ ունի մասնագիտություն։ Ինչպես ինքն է նշում` զբաղվում է արհեստով։ Նա ունի իր սեփական արհեստանոցը, որտեղ իր գտած հին իրերը նորացնում է կամ ստեղծում նոր իրեր` հին ոճով։

dscf4021 - Հին իր կա՞, տվե՛ք Էդիկին

Թե որտեղի՞ց առաջացավ սերն այս ամենի հանդեպ հարցին պատասխանում է.
– Մի օր հին տուն էին քանդում, տեսա գեղեցիկ հին իրեր, որոշեցի վերցնել ու էդտեղից սկսվե՜ց: Ընտանիքիս անդամները, ընկերներս օգնեցին ու միասին ստեղծեցինք արհեստանոցս։ Մինչև հիմա էլ ով հին իր է տեսնում, միանգամից բերում է ինձ մոտ։

Ազատ ժամամակ Էդիկը սիրում է վիդեո խաղեր ոչ միայն խաղալ, այլ նաև ստեղծել, ինչը սովորել է Թումոյում: Բայց ինչպես ինքն է նշում` թե՛ հոբբին, թե՛ գործը և թե՛ հանգիստը կապված են արհեստանոցի հետ.

– Տանը գծում եմ, հավաքում, հետո նոր անցնում պատրաստելուն։ Երբ դեռ չէի սովորել 3D մոդելավորում, միայն թղթի վրա նախագծում էի ու պատրաստում, իսկ Թումոյում 3D սովորելը գործս դարձրեց ավելի հեշտ ու արդյունավետ»,- ասում է Էդիկը։

dscf4338 - Հին իր կա՞, տվե՛ք Էդիկին

Վարպետը մասնակցել է 3D մոդելավորման դասընթացի երկու մակարդակներին և հիմա սպասում է երրորդին, որ էլ ավելի բարդ ու հավես իրեր պատրաստի իր արհեստանոցում։

dscf4288 - Հին իր կա՞, տվե՛ք Էդիկին

– Մեկ էլ շատ կուզեմ ռոբոտներ ստեղծել` ներսից նոր տեխնոլոգիայով, իսկ արտաքնապես հին ոճով: Հաջորդ դասընթացս արդեն պարզ է, թե որն է լինելու,- ավելացրեց Էդիկը։

Like
Like Love Haha Wow Sad Angry
601