Հորս մեկը մյուսի հետևից ծխած ծխախոտներին նայելով՝ ես պատկերացնում էի փոշին, որ իր հետ հազարավոր խառնված ճիչեր էր բերում Դեկտեմբերի 7-ին, 1988 -ին:
Վերակառուցելով պատմությունները, որ լսել էի տարբեր մարդկանցից, հիմնականում մորիցս, ես տեսնում էի, թե ինչպես է մոխրագույն երկինքը դառնում սև՝ իր հետ բերելով սառին քամին, որ ոչ ոքի վրա չէր կարող ազդել: Շրջակայքի պատկերները սև ու սպիտակ էին, բայց ոչ ժպտացող ընտանիքի անդամների նկարների նման, որ կարելի էր գտնել տատիկների ու պապիկների դրամապանակներում կամ պայուսակներում, այլ նրանց, որ հսկայական ցավ էին պարունակում իրենց մեջ:
Երկրաշարժի առաջին «հարվածից» անցել էր 40 րոպե: Կանգուն ոչինչ չկար: Մարդիկ վազում էի այնպես, ինչպես եղնիկներն են վազում առյուծներից, միմյանց հրելով, բղավելով, հաջորդ հարվածի սպասումով: Ոմանք այնքան ցնցված էին անգամ չէին էլ մտածում ինչ կարող էր պատահել, նրանք մտնում էին կիսաքանդ կառույցներ այն հույսով, որ կլսեին «Օգնեք» բառը: Ոմանք արդեն գտել էին իրենց հարազատների անշունչ մարմինները, ոմանք՝ երազում էին մեռած լինել:
Իմ հայրը, Արմենը, ով այն ժամանակ 14 տարեկան էր, մի կերպ դպրոցից դուրս գալով ուղվեց դեպի ընկերոջ տուն: Նա արագ վազորդ էր, այսպիսով օգտագործեց իր ամբողջ էներգիան այդ ձայներից ու մարմիններից որքան հնարավոր է հեռու գնալու համար: Մինչ կհասներ այնտեղ, նա հիշեց որ ծնողները՝ երկուսն էլ ուսուցիչներ, դպրոցում էին: Երբ արդեն շրջվել էր որ հետ դառնար, մի մարդ գոռաց, որ նրանք տանն են: Արմենը չհասկացավ` ինչու պիտի տանը լինեին, քանի որ երկուսն էլ այդ օրը դասեր ունեին, բայց նրանց ողջ լինելու հանգամանքը նրան ավելի չէր կարող երջանկացնել: Նա շտապեց տուն, բայց գտավ այն կիսաքանդ ու դատարկ:
———————————–
Խաչատուր ու Արուսյակ Մելքոնյանները ապրում էին Լոռվա մարզի Ջրաշեն գյուղում ավելի քան 25 տարի: Խաչատուրը հայ գրականության ու հայոց լեզվի ուսուցիչ էր, Արուսյակը ՝ աշխարհագրության ու երաժշտության: Նրանք ամուսնացել էին 1955-ին և մեծացրել երեք երիտասարդ տղաների՝ Հրայր, Արայիկ և Արմեն անուններով: Մինչև 1988 թվականը Հրայրն ու Արայիկն ամուսացել էին ու բնակվում էին Երևանում, Արմենը դեռ դպրոցում էր սովորում:
————————————
Արմենը հետ վազեց դպրոց, որտեղ պետք է որ գտներ իր ծնողներին: Ուսուցիչները աշակերտներին ուղարդում էին դպրոցից դուրս, երբ մեծ քարերի կտորները փակում էին բոլոր ուղիները: Արմենը կորցրեց իր խումբը՝ մեծ քարերի կույտի մեջ մնալով: Նրա ամբողջ մարմինը ծածկված էր քարերով ու անգամ այն լույսը, որ տեսնում էր ծածկվում էր փոշով: Նա գիտեր, որ այլևս չէր հասնի ուսուցիչներին կամ աշակերտներին, բայց պետք է մի ելք գտներ: Չնայած այս մեծ ցանկությանը, նա անկարող էր շարժվել: Սարսափելի ցավը ցնցում էր նրա մարմինը, երբ ինչ-որ կերպ կարողացավ շրջել մարմինն ու դուրս գալ դպրոցից, մինչև այն կհավասարվեր գետնին:
Արմենի ծնողները այդ օրը մահացան դպրոցում, շատ այլ ուսուցիչների ու աշակերների հետ: ԽՍՀՄ-ի անհաջող կերպով կազմակերպված օգնության պատճառով շատերը, այդպես էլ օգնությանը սպասելով մահացան քարերի տակ, իսկ շատերն էլ այդպես էլ չգտան իրենց հարազատների մարմինները: Արմենի եղբայրները եկան նույն օրը իրենց ծնողներին հողին հանձնելու ու Արմենին հոգ տանելու համար:
Նա տեղափոխվեց Երևան, իր եղբոր՝ Հրայրի ընտանիքի հետ ապրելու: Նա ավագ դպրոցի ուսանող էր, ում կապտաշագանակագույն մազերը արդեն դարձել էին սպիտակ: Նա շատ վտիտ էր, սկսել էր ծխել ու խմել: Երկրաշարժից առաջ, նա հանդիպել էր Անահիտին, մի աղջկա Երևանից ով այցելում էր իր տատիկի ու պապիկի գյուղական ամառանոցը: Անահիտը ուներ երկար ալիքաձև մազեր, գեղեցիկ շագանակագույն աչքեր ու նրա ժպիտն էր վառել այդ փոքրիկ կրակը Արմենի աչքերում: Արմենը սիրահարվել էր Անահիտին ու մինչև նա կգնար մայրաքաղաք, շահել էր նրա սիրտը:
Երկրաշարժից հետո Արմենը փորձեց գտնել նրան ու ընդհանուր ընկերների միջոցով նրանք նորից սկսեցին շփվել: Չնայած որ նրանք 7 տարի շարունակ ընկերություն էին անում, Անահիտի ծնողները դեմ էին նրանց հարաբերություններին, քանի որ նա ոչինչ չուներ, բացի կիսաքանդ գյուղական տնից: Այս ճնշման տակ, այնուամենայնիվ, նրանք ամուսնացան, տեղափոխվեցին գյուղ ու սկսեցին իրենց կյանքի նոր էջը:
Ողջու՜յն սիրելի Օրագիր,
Նորից տխուր օր է: Երբ արթնացա հայրս արդեն ծխում էր իր առավոտյան ծխախոտը: Նախաճաշի ընթացքում նա մեզ իր մանկությունից մի քանի ուրախ պատմություններ պատմեց, թե ինչպես է Խաչատուր պապիկը մի լավ ծեծ տվել նրան, դպրոցից փախչելու համար, կամ թե ինչքան նուրբ ու ուշադիր էր Արուսյակ տատիկը: Նա մեզ պատմեց (ինձ և Խաչատուրին՝ եղբորս) որ մեր բնավորությունները իրենցին շատ նման էին, անգամ երբեմն մենք իրենց էինք հիշեցնում: Հայրս երբեք այդ օրվա մասին չի խոսում, երևի շատ բարդ է նրա համար, բայց ես ու եղբայրս շարունակում էինք հարցեր տալ, որոնց պատասխանները մայրս էր տալիս: Ես գիտեմ, որ նա միակն է ում հայրս ամեն ինչ պատմում է: Հայրս միշտ ասում է , որ մայրս նրա կողքին է եղել, երբ ոչ ոք չի եղել ու ինքը ոչնչի չէր հասնի առանց նրա:
Չնայած հայրս տատիկիս ու պապիկիս մասին շատ չի խոսում, նա իր երկու երեխաներին էլ կոչել է նրանց անուններով: Ու ես գիտեմ, որ երբեմն մեր միջոցով իր ծնողներին է տեսնում: Չնայած իր բոլոր վատ հիշողությունները կապված են գյուղի հետ, իր եղբայրներից միայն նա է որոշել մնալ ու վերակառուցել իրենց տունը: Նրան ամեն օր քննադատում էն, ասում են, պետք է մոռանա, առաջ անցնի ու տեղափոխվի Երևան: Բայց արդյո՞ք նա մնում է այնտեղ, որ այն կապը որ նա ստեղծել է մեր ու տատիկի ու պապիկի միջև չթուլանա, թե՞, որ ինքը իրենց ավելի մոտ լինի, երևի երբեք չեմ հասկանա:
Երբ գնացինք նրանց տապանաքարերի մոտ, ես նստեցի տատիկիս քարի առաջ ու սկսեցի պատմել նրան իմ դպրոցի գնահատականների, լավ ու վատ բաների մասին: Չգիտեմ այս կապը կա, որովհետև մարդիկ ինձ միշտ նմանեցրել էլ նրան թե ես ներքուստ եմ ինչ-որ բան զգում, բայց ես միշտ հաշվի եմ առնում նրա կարծիքը: Ցանկացած որոշում կայացնելիս ես մտածում եմ նրա արձագանքի մասին, ասես նա կողքիս կանգնած է : Երբեմն ես երազում եմ, որ նա ողջ լիներ, բայց հորիցս շատ չեմ կարող դրա մասին երազել:
Մենք ավարտեցինք օրը երեկոյան զրույցներով, ապա գնացինք քնելու: Հայրս դեռ ծխում էր: Նա ամբողջ գիշեր ծխեց: Երանի կարողանայի կարդալ նրա մտքները կամ հասկանայի նրա ցավը: Բայց արդյո՞ք դա այն է ինչ իրոք ես ուզում էի: